Հայերեն

«Զոմբիացված գեղցիներով ու սուտի ավտարիտետներով մեր երկրում ոչինչ չես փոխի»

Blog

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քաղաքականություն, քաղաքավարություն, քաղաքագիտություն, քաղաքակրթություն, քաղաքաբանություն և քաղաքացի բառերի արմատը քաղաք բառն է, երբ այս ամենով զբաղվում է գավառամիտն ու գեղցին ՝ միշտ էլ սպասեք արհավիրքներ:

Արդեն մեկ քսանամյակ է, ինչ մեր երկրում և պառլամենտում նստած են վերջիններս: Մոսկվան և նրա քաղաքական ինստիտուտները շատ լավ գիտեին հենց շարժման սկզբից ու շատ լավ հասկացել էին, որ Հայաստանում ոտքի է կանգնել քաղաքացին, դա էր պատճառը, որ գեղցիները հայտնվեցին քաղաքական վերին էշելոնում, Մոսկովյան добро-ն տրվեց նրանց:

Բոլշևիկյան երկրում ամենա սարսափելի, դավաճան, ծախուն ու դաժանը եղել է և մինչ օրս մնում է տգետ, գավառամիտն ու ֆանատ կոմունիստը, արդեն տարեց կոմսոմոլն ու աղվես չեկիստը, որոնցով ողողված է այսօրվա քաղաքական դաշտը Հայաստանում:

Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, սակայն համոզված եմ, որ ավտոբուսներով ընտրությունների տարվող, խեղճացված գյուղացին անգամ իր հողի տերը չի, նրա գլխին կանգնած է զոմբիացված համագյուղացին, բայց արդեն դարձած գեղցի, ով ապրում է քաղաքում բայց ոչ գյուղացի է, ոչ էլ դառնում է քաղաքացի, որի համար մեկ է իր համագյուղացիների ճակատագիրը, կարևորը, որ ինքը սիստեմի մեջ է և կատարում է հրաման կենտրոնից:

Քաղաքներում կիսագողականն է կատարում նույն դերը, փողոցից փողոց սուտի «ավտարիտետների» միջոցով: Այսպիսով ՝ զոմբիացված գեղցիներով, նեոբոլշևիկներով, գավառամիտներով ու կիսագողականներով՝ մեր երկրում ոչինչ չես փոխի: Բան փոխելու ուժը քաղաքացու մեջ է, մասնագետների ու երազողների ովքեր ցավոք սրտի բացակայում են, իսկ եղածն էլ հոգնած է ու բզկտված: (ԳԵՂՑԻ) մարդ՝ ով լքել է հարազատ գյուղը, գալով քաղաք չի ընդունում քաղաքի օրենքը, նիստ ու կացը, անգամ ատելությամբ է լցվում քաղաքի նկատմամբ, միշտ քշելով իր հետ բերած գոմի էշը:

Այս է պատճառը, որ մենք ունենք այլասերված քաղաքական դաշտ, քայքայված տնտեսություն, անողնաշար մտավորականություն, մեծն գեղցի Ռ. Քոչարյանի կողմից այլանդակված քաղաք, բարբարոսաբար քայքայվող բնություն, երկիրը լքող մարդիկ և այլն: Հայաստանի փրկության միակ գործոնը հակառակ Մոսկվային՝ կարող է դառնալ աշխարհի բոլոր կողմերից քաղաքացու վերադարձը հայրենիք, սփյուռքի ինտեգրումը երկրի բոլոր գործերում: Այս նույն բանը արեց Մյասնիկյանը ՝ ափսոս, որ սրիկա բոլշևիկների օրոք եղավ այն»:

Asekose.am

Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»
Ամենադիտված