Ալկոհոլի նոր վնասակար հատկություններ են բացահայտվել
ՀասարակությունԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի համալսարանի գիտնականները հանդես են եկել նոր հայտարարությամբ։ Վերջիններիս կողմից իրականացված հետազոտությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործող մարդիկ չեն կարողանում տիրապետել իրենց վարքը, որքան էլ վերջիններիս հակառակն է թվում։
Այս մասին գրում է «PLOS ON» պարբերականը։ Իրականացված փորձարկմանը 18 կամավոր է մասնակցել, որոնցից պահանջվում էր ասել, թե ինչ գույնի երկրաչափական պատկեր է երևում էկրանի կենտրոնական մասում։ Վերջիններս պետք է կարողանային անտեսել էկրանի կողային մասերում երևացող երկու պատկերները։ Նրանք, ովքեր ալկոհոլ էին օգտագործում, չէին կարողանում անտեսել կողային պատկերները և իրենց ուղղված հարցին ի պատասխան՝ ասում էին այդ կողային պատկերների գույները։