Ի՞նչ է լինում, երբ սիրհարվում է տաքսիստը
LifeՍիրահարված տաքսիստը կատակերգական ներկայացում է , որտեղ հերոսները անկախ իրենց կամքից հայտնվում են ծիծաղելի իրավիճակներում և ավելի ծիծաղելի կերպով դուրս գալիս այդ իրավիճակներից: Գլխավոր հերոսը` Ջոն Սմիթը, ունի երկու կին, որոնք ապրում են զուգահեռ փողոցներում: Նա խստորեն հետևում է կանանց այցելության գրաֆիկին, Այնպես որ, երեք տարվա ընթացքում, ոչ մեկը, ոչ էլ մյուսը երբեք առիթ չեն ունեցել կասկածելու: Բայց մի օր հերոսը որոշում է ավազակներից փրկել մի տատիկի ` դժբախտաբար ընթացքում գլխին հարված է ստանում կանացի պայուսակով: Գիշերվա ընթացքում նա հայտնվում է հիվանդանոցում , որտեղ նա տալիս է մի տան հասցեն և ոստիկանատանը, որտեղ սխալմամբ տալիս է մյուս տան հասցեն: Առավոտյան հայտնվելով գեղեցկուհի Մերիի գրկում, նա հասկանում է, որ խախտել է իր գրաֆիկը և, որ այժմ պետք է լիներ ոչ պակաս գեղեցկուհի Բարբարայի մոտ: Նա ամեն կերպ փորձում է շտկել այդ անհեթեթ իրավիճակը, սակայն ապարդյուն... Գործին խառնվում են ոստիկանությունն ու լրագրողները.
Նյութի աղբյուրը՝ այստեղ