«Դավաճանի հետ ի՞նչ են անում, դա էլ անելու ենք»
Հասարակություն«Ազատության» փոխանցմամբ՝ «Բարգավաճ Հայաստան»-ն (ԲՀԿ) ու «Հայկական վերածնունդ»-ը (ՀՎԿ) վստահեցնում են՝ Վանաձորում իրենց անդամները չեն քվեարկել իշխող Հանրապետականի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին:
Հիշեցնենք, թեև «Լուսավոր Հայաստան»-ը (ԼՀԿ), «Հայկական վերածնունդ»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ը միասին ունեին 18 ձայն և կարող էին ընտրել քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու, սակայն վերջին պահին այդ 18-ից 4-ը քվեարկեցին փոքրամասնություն կազմող Հանրապետականի օգտին։
Թե, ովքեր են «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանին պաշտպանելու խոստում տված, բայց Հանրապետականին ընտրած այդ 4 անձինք, առայժմ պարզ չէ։
Սակայն, ինչպես այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, իրենք ունեն ապացույցներ, որ ԲՀԿ-ականները չեն գաղտնի քվեարկել Հանրապետականի օգտին: Ավելին, հասկանալով, թե ինչ հնարավոր ռիսկեր կան, ավագանու իրենց անդամներին հորդորել են այնպես քվեարկել, որպեսզի հետագայում հնարավոր լինի ապացուցել, որ ԲՀԿ անդամները չեն խախտել պայմանավորվածությունը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում