Մել Գիբսոնը նկարահանում է «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակությունը
ԱշխարհՌեժիսոր և դերասան Մել Գիբսոնը սկսել է «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները՝ հայտնում է replyua.net-ը: Առաջին մասը թողարկվել է մոտ 12 տարի առաջ և շատ վեճեր է առաջացրել:
Գիբոսնն անձամբ ասել է, որ նոր ֆիլմում ինքն ուշադրությունը սևեռել է հարության տեսարանների վրա: Նրա խոսքով՝ ինքն արդեն երկար տարիներ երազում է հանդիսատեսին պատմել այդ զարմանալի պատմությունը, և «Քրիստոսի չարչարանքները» նկարահանումների միայն սկիզբն է եղել, և ֆիլմը պարտադիր պետք է շարունակություն ունենա: Ֆիլմի նկարահանումների մեկնարկի մասին տեղեկությունը հաստատել է նաև հայտնի սցենարիստ Ռենդալ Ուոլեսը:
Նա նշել է, որ ֆիլմի նոր մասի ֆինանսավորումը դեռ մեծ հարցականի տակ է, սակայն նախագծով հետաքրքրվել են խոշոր ներդրողներ: