Հայերեն

Միրիամն առաջին անգամ խոսում է իր և Էրիկի կոնֆլիկտի և The Voice-ում մեծ աղմուկ բարձրացրած ելույթի մասին

Life

Երգչուհի Միրիամ Բաղդասարյանին Հայաստանում ճանաչեցին «X ֆակտոր» նախագծից: Նրա մասին սկսեցին ավելի շատ խոսել Էրիկ Կարապետյանի հետ ունեցած կոնֆլիկի ժամանակ։ Ամբողջ համացանցը բաժանվել էր երկու բանակի․ ոմանք խրախուսում էին Էրիկի արարքը, ոմանք էլ՝ մեղադրում, որ հաշվի չի առել երգչուհու այդքան լավ ձայնային տվյալները: Այս ամենը, ինչպես և նախագիծը մոռացվեցին մինչև վերջերս, երբ Կանադայում Միրիամը, մասնակցելով The Voice նախագծին, ստիպել էր ժյուրիի անդամներին փշաքաղվել իր կատարումից:

«Իմ ներկայությունը հայկական «X Factor» նախագծում հաջող ավարտ է ունեցել: Դա ինձ համար մի նոր հաջողության սկիզբ էր: Կար մի ժամանակ, երբ ես ինձ կոտրված էի զգում։ Կարծում եմ՝ ով էլ լիներ իմ փոխարեն, այդ միջադեպից հետո իրեն վատ կզգար: Հիմա կարող եմ ասել, որ դա արդեն անցյալում է, իսկ ես չեմ ուզում ապրել անցյալով, մտածում եմ միայն ապագայի մասին: Չեմ ցանկանում և չեմ հիշում, չեմ ուզում քննարկել իմ և տվյալ պրոդյուսերի հարաբերությունները: Նախագծի շնորհիվ ես կարողացա ինձ պատրաստել ավելի մեծ բեմերի հասնելու համար: Շնորհակալ եմ ինքս ինձ և բոլոր աշխատակիցներին, ովքեր ինձ տվեցին այդ հնարավորությունը»,- նշում է Միրիամը և ավելացնում, որ, չնայած նրան մեղադրեցին ստելու մեջ, նա ազնիվ է եղել:

«Զայրույթ և նմանատիպ այլ էմոցիաներ եղել են, բայց կարող եմ հստակ ասել, որ չեմ ստել: Այդ երեկո եղբայրս ինձ անակնկալ էր արել և եկել էր Հայաստան: Պատկերացրեք, երբ նրան տարիներով չես տեսնում, և նա գալիս է: Իմ ուրախությունն այնքան մեծ էր, որ ասացի՝ արի գնանք Երևանի փողոցներով զբոսնելու, ես քեզ պետք է միանգամից ամեն ինչ ցույց տամ: Քայլեցինք, հետո մի քանի ընկերների էլ հավաքեցի, երգեցինք, պարեցինք, ուրախացանք: Երևի մինչև ժամը մեկը: Կային մարդիկ, ովքեր կարող էին հիմնավորել ասածներս, բայց, չգիտես ինչու, չուզեցին մտնել այս պատմության մեջ: Մեր ուրախությունը կիսեցի Ինստագրամի սթորիներում։ Ես զգում էի, որ երգելու ընթացքում իմ կոկորդն ահավոր փակվում է: Իհարկե դա իմ սխալն էր, իհարկե ես պետք է մտածեի իմ կարիերայի մասին՝ շուտ տուն գնայի և պատրաստվեի հաջորդ օրվան: Բայց ես մեր խմբում միակն էի, ով զրոյից էր սկսում, և դրա համար ինձ տրված էր երեք-չորս օր, իսկ ես երբ երգի հետ չեմ կապվում, ինձ համար դժվար է սովորելը: Ես փորձեցի ամենը, որ այդ երգը մաքսիմալ գեղեցիկ ներկայացնեմ իմ պրոդյուսերին, այլ նաև հանդիսատեսին և հեռուստադիտողին: Երևի ինձ մոտ չստացվեց, քանի որ դա բնական երևույթ է, որ, երբ երգը քոնը չէ, դու չես կարողանում ներկայացնել այնպես, ինչպես պետք է: Եվ, երբ կապված չես երգի հետ, և կերպարդ քոնը չէ, իհարկե չես կարող լավ կատարել աշխատանքդ, երբ դու դու չես»:

Նախագծից դուրս մնալուց և Երևանում որոշ ժամանակ ապրելուց հետո Միրիամը կրկին մեկնեց Կանադա, որպեզի բարձրագույն կրթություն ստանա: Ասում է՝ բացի երաժշտությունից՝ հետաքրքրված է նաև նկարչությամբ և ընդհանուր համաշխարհային արվեստի պատմությամբ. «Կարճ ժամանակ հետո մայրս ևս տեղափոխվեց Կանադա: Հիմա վայելում ենք կյանքը, աշխատում ենք, և միայն երգով չեմ զբաղվում․ շատ մեծ խանութներից մեկում գանձապահ եմ աշխատում: Սովորում եմ մեծահասակների դպրոցում, շաբաթը հինգ օր գնում եմ այնտեղ: Բավականին հաջողությունների եմ հասել և դեռ ձգտում եմ ավելիին հասնել, ինձ երջանիկ եմ զգում իմ աշխատանքի արդյունքը տեսնելով, բայց միառժամանակ ոչ ինքնագոհ` որպիսզի անեմ ավելին: Ես չեմ հավատում միայն բախտին, հավատում եմ նաև նախախնամությանը»:Երգչուհու մասին նորից խոսեցին, երբ համացանցում տարածվեց կանադական The Voice նախագծում նրա ելույթը: Նախագծի ժյուրիի բոլոր անդամները հոտնկայս էին ծափահարում երգչուհուն: Բոլորն այն կարծիքին էին, որ նրա ձայնը կախարդական է, իսկ ժյուրիի անդամները պատրաստ էին հանուն նրա հայերեն սովորել:

«Ես սպասում էի նման արձագանքի: Կարծես պետք է հենց այսպես էլ լիներ։ Ուրախ եմ, որ ճիշտ ժամանակին եզրափակիչ չմտա «X ֆակտոր» նախագծում, որ եկա Կանադա, ուրախ եմ, որ շատ մեծ փորձ ունեցա «X ֆակտորի» բեմում երգելով։ Եթե ես այս փորձը ձեռք բերած չլինեի, ես այստեղ ինձ ավելի ինքնավստահ չէի զգա: Չեմ կարող ասել, թե ինչ փուլում է գտնվում նախագիծը, քանի որ խոսելու իրավունք չունեմ: Ժամանակի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ականատես լինելու երաժշտական ասպարեզում իմ հետագա գործունեությանը: Եթե ես Հայաստանում չանցնեի այս ամենի միջով, եթե Հայաստանում այդ ամենը չանեի, չէի լինի այն, ինչ կամ, ես այստեղ կձուլվեի և ուրիշ աղջիկ կլինեի»:

Միրիամը պատմում է, որ նախագծին որոշել է մասնակցել հորեղբոր խորհրդով. «Երբ վերադարձա Կանադա, այլ որոշումներով էի եկել: Ես միտք չունեի այստեղ ինչ-որ մրցույթի մասնակցելու: Մի օր, երբ աշխատանքից տուն էի վերադառնում, զանգահարեց հորեղբայրս և ասաց, որ The Voice-ի հայտերի լրացման վերջին օրն է, և չեմ ուզում արդյոք ուժերս փորձել: Նա ասաց, որ ռիսկի դիմեմ, բայց ես ցանկություն չունեի փորձելու: Չմասնակցելու պատճառներից մեկն էլ այն էր, որ ինձ մրցութային երգչուհի չեմ համարում, երգն ինձ համար թերապիա է, և ամեն մարդ այն յուրովի է ընկալում: Մրցելը և միմյանց համեմատության մեջ դնելը միշտ չեմ հասկացել, բայց իհարկե կյանքն արդեն ինքնին մրցույթ է և մենք` մրցողներ : Այդ, իսկ պատճառով երբեմն այդ մրցումները զարդարում են կյանքը: Այս մտորումներն ինձ բերեցին նրան, որ հասկացա՝ կա հնարավորություն կրկին բեմում երգելու, որը միշտ չէ, որ տրվում է: Այս ամենն ինձ դրդեց, որ փոխեմ որոշումս: Լառա Ֆաբիանին ընտրեցի միայն նրա համար, որ նա կարծես իմ երկրորդ մայրը լինի»,- եզրափակեց երգչուհին:

Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել
Ամենադիտված