Ռուսաստանը հրաժարվե՞ց Ղարաբաղից
ԱշխարհԼրագիր | Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, եւ կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի, մարտի 6-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր շտաբի պետ Անատոլի Սիդորովը Մոսկվա-Երեւան-Աստանա-Բիշքեք-Մինսկ տեսակամուրջի ժամանակ:
Նա իհարկե նորություն չի ասում, նման հայտարարություններ կամ ակնարկներ եղել են նաեւ նախկինում: Սակայն այս հայտարարությունը հետաքրքիր է այլ իրադարձությունների ֆոնին, որոնք տեղի ունեցան վերջին օրերին:
Երեւանում ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոսաչովը հայտարարեց, որ ապրիլի պատերազմից հետո Ռուսաստանը փոխել է իր ռազմական քաղաքականությունը եւ Ադրբեջանին նույն ծավալով զենք չի մատակարարում: Նա ասել է, որ ներկայիս մատակարարումները նախկինում կնքված պայմանագրերով են:
Մեկ օր անց բրիֆինգի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Մոսկվայում Արցախի ներկայացուցչություն չկա: «Մոսկվայում գոյություն չունի Արցախի Հանրապետության ոչ մի ներկայացուցչություն: Նշված հաղորդագրություններում պարոն Անդրյանն (Անդրյանը ԼՂՀ ներկայացուցիչն է Մոսկվայում. Խմբ.) իրականում Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան խորհրդականն է: Ամեն դեպքում նա Ռուսաստանի ԱԳՆ-ում հենց այդպես է հավատարմագրված», ասել է նա:
մանրամասն՝ կայքում