13-ամյա ռուս գեղասահորդուհու ռեկորդը․ աղջիկը 2 քառակի թռիչք է կատարել / տեսանյութ
ՍպորտՌուս գեղասահորդուհի Ալեքսանդրա Տռուսովան, կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ, միջազգային ասպարեզում՝ պաշտոնական մրցաշարին, կատարել է 2 քառակի թռիչք՝ մեկ ծրագրի շրջանակներում։ Էթերի Տուտբերիձեի 13-ամյա սանը քառակի տուլուպ և քառակի սալխով է կատարել ազատ ծրագրում՝ հռչակվելով երիտասարդների աշխարհի չեմպիոնուհի։ Տռուսովան առաջինն է նաև, ով կատարել է քառակի տուլուպ։ Իսկ քառակի սալխով մինչ այդ կատարել է միայն ճապոնուհի Միկի Անդոն՝ 2002/03 մրցաշրջանում։