Ֆեյսբուքի 50 մլն օգտատիրոջ անձնական տվյալներ են գողացվել
LifeFacebook-ը մեղադրել է տվյալների վերլուծությամբ զբաղվող Cambridge Analytica ընկերությանը սոցցանցի ավելի քան 50 մլն օգտատերերի անձնական տվյալները գողանալու մեջ, ինչը դարձել է պատմության մեջ ամենախոշոր արտահոսքը:
Ինչպես հաղորդում են The New York Times-ը և The Guardian-ը, այս պահին Cambridge Analytica-ն արգելափակված է Facebook-ում, քանի որ այն ոչ միայն անօրինական կերպով օգտվել է օգտատերերի անձնական տվյալներից, այլև այդ ամբողջ ժամանակ պահել է դրանք և սոցցանցի ղեկավարությանը մոլորեցրել:
2016-ին ընկերությունը համագործակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի հետ, մասնավորապես՝ շտաբի նախկին ղեկավար Սթիվեն Բեննի: Օգտատերերի տվյալների արտահոսքը նրան հնարավորություն է տվել տեխնոլոգիաներ մշակել Թրամփի արշավի համար՝ գրում են ԶԼՄ-ները: Մասաչուսեթս նահանգի դատախազությունը հետաքննություն է սկսել Cambridge Analytica-ի գործով:
Իր հերթին, Թրամփի շտաբը հերքել է գողացված տվյալների օգտագործման բոլոր մեղադրանքները: