Հայերեն


Արտասովոր ունակություններով օժտված 12-ամյա Արթուրն ապշեցնում է բոլորին. նա գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Հասարակություն

Հրազդանի Միկրոշրջան թաղամասում բնակվող 12-ամյա Արթուր Միքայելյանն օժտված է արտասովոր ունակություններով, որի համար վերջերս գրանցվել է ՀՀ Դյուցազնագրքում:

Իր յուրահատկություններից մեկն այն է, որ ցանկացած պահի կարողանում է գուշակել օրվա ժամերը առանց ժամացույցին նայելու, ինչպես նաեւ տարեթվի, ամսաթվի, օրվա համընկնումը շաբաթվա օրերի հետ:

Արթուրի մայրը՝ Արմինեն, NEWS.am-ի հետ զրույցում պատնեց, որ Արթուրի տարօրինակ պահվածքին առաջին անգամ ականատես են եղել, երբ նա դեռ 2 տարեկան էր. «Երեք տարեկանից ինքնուրույն անգլերեն, ռուսերեն ու հայերեն էր սովորում, զարմանում էինք, որովհետեւ կոնկրետ անգլերենին տանը ոչ ոք չէր տիրապետում: Ու էլի շատ երեւույթներ, որոնք արդեն հիմա ենք վերլուծում ու տեսնում, որ շատ բաներ են համընկնում: Բայց իր այս առանձնահատկությունների մասին հասկացանք մոտ երկու տարի առաջ, երբ արդեն խոսքը զարգացած էր ու կարողանում էինք հաղորդակցվել: Նա կարող էր մի պահ գալ ու ասել ժամը 15-ն է: Նայում էի, տեսնում՝ ճիշտ է: Չէի հավատում ու փորձում էի տարբեր ձեւերով ստուգել: Նույնիսկ քնած տեղից եմ արթնացրել ու հարցրել ժամը, ճիշտ ասել է: Հետո դպրոցի ուսուցիչներն էլ հաստատեցին, որ հենց Արթուրը մոտենում է դասարանի դռանը, որ դուրս գա, ուրեմն զանգի ժամն է»,-պատմեց Արթուրի մայրը:

Տղայի տատիկը՝ Գայանե Միքայելյանը, շարունակելով Արթուրի առանձնահատկությունների թվարկումը, նշեց, որ երեխայի հետ շփման ընթացքում հասկացան, որ նա ոչ միայն հստակ օրվա ժամերն է ասում առանց ժամացույցին նայելու, այլեւ տարեթվերը, ամսաթվերն ու ամսվա կոնկրետ օրվա համընկնումը շաբաթվա օրվա հետ. «Մի քանի անգամ լսեցինք Արթուրից, որ ասում է տարեթիվ, ամսաթիվ, ամսվա օր ու ասում շաբաթվա օրվա համընկնումը: Սկսեցինք հարցել տալ ու զարմացանք, որ գիտի: Օրինակ, ես ասում եմ, իմ ծննդյան տարեթիվը, ամսաթիվը, օրը, նա ասում է, թե ես շաբաթվա որ օրն եմ ծնվել:

Նա կարող է մոտենալ ուսուցչին ու ասել, որ նա մայիսի 30-ին ծաղիկներ է ստանալու: Հետո պարզվեց, որ այդ օրը ուսուցչի ծննդյան օրն է: Ասածներիս դժվարությամբ կարելի է հավատալ, բայց դուք ինքներդ հարցեր տվեցիք ու համոզվեցիք»:

Արթուրի տատի խոսքով, իրենք երկար ժամանակ փնտրել են մասնագետների, որոնք կարող են բացատրել ու նաեւ զարգացնել Արթուրի տաղանդը ու այդ ճանապարհին հանդիպել են Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանին. «Նա մի քանի հարց տալուց հետո արձանագրեց, որ Արթուրն իսկապես արտասովոր ունակությունների տեր մարդ է, հետո հանձաժողովը հաստատեց նրա արտասովոր լինելը ու գրանցեցին Դյուցազնագրքում»:

Արթուրի ծնողների հավաստմամբ, Արթուրի ողջ կյանքը կարծես պլանավորած լինի: Նա ստիպում է ընտանիքի անդամներին հարմարվել էր ռեժիմին, ամեն ինչ անում է ժամանակին՝ առանց խախտելու ինչ-որ բան: Նրա համար հստակ է եւ դասապատրաստման ժամը, եւ ուտելու, եւ խաղալու:

«Արթուրը մեծ քանակությամբ ինֆորմացիա ունի իր մեջ, նա ամեն օր հետեւում է օրվա լրահոսին, իրադարձություններին, շատ ծանր է տանում պատերազմները, զարմանալի չէ, որ զենք խաղալիքներով բացարձակ չի խաղացել: Մի անգամ մանկապարտեզում խաղալիք ատրճանակ են նվիրել, բերել ու շպրտել է: Ես շատ երջանիկ մայր եմ, որ բացառիկ երեխա ունեմ, որ նա տարբերվում է բոլորից, բայց շատ եմ երազում, որ նրան տեսնեն ու նրա հետ հանդիպեն համապատասխան մասնագետներ, ովքեր գուցե բացատրեն, բացահայտեն նրա ունակությունները ու եթե հարկն է, նույնիսկ զարգացնեն: Գուցե նրա ներուժը ի նպաստ մեր հասարակության ծառայի: Մեր ընտանիքի միակ երազանքն այն է, որ Արթուրով համապատասխան մասնագետներ զբաղվեն»,-նշեց Արմինեն:

 

 

Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԵկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան «Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա ՍողոմոնյանՉկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Երևանում երկրաշարժ է եղել Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԱրդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե Դարբինյան
Ամենադիտված