Հայերեն

Երևանում երիտասարդը աղջիկների ներկայությամբ զբաղվել է ձեռնաշարժությամբ․ Տեսանյութ

Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Տիգրան Ա.-ի գործի դատական քննությունը:

28-ամյա Տիգրանին մեղադրանք էր առաջադրվել 3 դրվագ խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 21-ն անց 50-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի առաջին հարկում Տիգրան Ա.-ն Դոնարա Ե.-ի (անունը փոխված է) ներկայությամբ առնանդամը տաբատից հանելով՝ կատարել է ձեռնաշարժություն:

Նույն գործողությունը, ըստ մեղադրանքի, Տիգրան Ա.-ն 2017 թվականի նոյեմբերի 6-ի առավոտյան՝ ժամը 8-ն անց 30-ի սահմաններում, կատարել է Հրաչյա Քոչար փողոցի շենքերից մեկի առաջին հարկում Էռնա Մ.-ի ներկայությամբ, ինչպես նաև՝ 2017 թվականի նոյեմբերի 13-ի առավոտյան՝ 8-ն անց 30-ի սահմաններում, նույն բանը կատարել է նույն շենքում՝ նույն կնոջ ներկայությամբ:

Տիգրան Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, խնդրել է մեղմ վարվել իր նկատմամբ:

Դատարանում Տիգրան Ա.-ն հայտնել է, որ 2016 թվականի ամռանը մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Հայաստան է վերադարձել 2017 թվականի սեպտեմբերի 27-ին:

Դրանից հետո՝ մինչև նոյեմբերի վերջերը, պարբերաբար՝ շուրջ 10 անգամ, եղել են դեպքեր, որ փողոցով քայլելիս տեսել է որևէ կնոջ, որն իրեն դուր է եկել:

Քանի որ ինքը չի իմացել՝ ինչպես կարելի է քաղաքավարի կերպով մոտենալ կնոջը, ուստի իր սեռական կարիքները հոգալու համար հետևել է այդ կնոջը, քայլել է այնքան, մինչև կինը մտնի որևէ շենքի շքամուտք:

Այնտեղ ինքը կանգնել է որոշ հեռավորության վրա, նայել է կնոջ դեմքին, իջեցրել է տաբատն ու վարտիքը, կնոջ աչքի առաջ զբաղվել է ձեռնաշարժությամբ:

Քանի որ կանանց ընտրել է «պատահականության սկզբունքով», չի հիշում նրանց բնակության ստույգ վայրերը բայց բոլոր դեպքերն էլ Արաբկիրի շենքերում են եղել:

Ինքը որևէ աղջկա չի սպառնացել, որևէ բան չի պահանջել: Եղել են դեպքեր, որ աղջիկները բղավել են, իսկ ինքը վախեցել ու փախել է…

Տուժող Դոնարա Ե.-ն հայտնել է, որ 2017 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 21-ն անց 50-ի սահմաններում ինքը հասել է իրենց շենքին ու նկատել է, որ մի երիտասարդ հետևում է իրեն:

Արագացրել է քայլերը, մտել է շքամուտք, մոտեցել է վերելակին, սեղմել է կանչի կոճակը:

Անծանոթ երիտասարդն իր կողքով անցել, բարձրացել է աստիճաններով, կանգնել է առաջին և երկրորդ հարկերի միջնամասում: Ինքը հասկացել է, որ մի բան այն չէ:

Երիտասարդը շրջվել է դեպի իրեն, դանդաղ մոտեցել է: Ինքը նկատել է, որ նրա տաբատի շղթան արձակված է, սեռական օրգանը հագուստից դուրս է, նա զբաղվել է ձեռնաշարժությամբ: Ինքը բղավել է, ասել է, որ ոստիկանություն է զանգում: Երիտասարդը դուրս է եկել շքամուտքից ու փախել է:

Այդ պահին բացվել են վերելակի դռները, ինքը տուն է գնացել:

 

Շարունակությունը՝ այստեղ

Ալիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԲնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանԻշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանՆա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. Ավետիսյան
Ամենադիտված