Հայերեն

Van music avards-ը՝ լուսանկարներով

Life
 

 

 

Որակյալ երաժշտությունն իր տեղն ունի Հայաստանում. տարիներ շարունակ այս գաղափարն է համախմբում ռադիովանցիներին, ովքեր անկախ շուկայական պահանջներից հավատարիմ են մնում իրենց ոճին և շարունակում են ներկայացնել նոր անունների, հաճախ էլ հպարտանում են, երբ հաջողության հասած մարդկանց շրջանում տեսնում են նրանց, որոնց առաջին քայլերի ժամանակ իրենք են սատարել։

 

Երեկ Երևանի ժամանցի կենտրոններից մեկում կայացավ Van music avards–ը, որի շրջանակում մրցանակի արժանացան ինչպես նոր անուններ, այնպես էլ հայտնի ու սիրված կատարողներ։ Մրցանակակիրներն ամեն ամիս «Ռադիո Վանում» կազմակերպվող հիթ շքերթի հաղթողներն էին։ Tert.am Life–ը ներկայացնում է մրցանակաբաշխության մանրամասները և ֆոտոշարքը։

 

«Մոտ 10  տարի մրցանակաբաշխությունը «Ոսկե քնար» էր կոչվում, 6 տարի առաջ անվանափոխվեց  Van music avards` ունենալով նաև բովանդակային փոփոխություն։ Եթե նախկինում էստրադան գերակշռում էր, հիմա, երբ էստրադա ասվածը շատ հարաբերական է կամ գոյություն չունի, սկսեցինք ուշադրություն դարձնել ալտերնատիվ երաժշտությանը։ Մեր նպատակն է գտնել նոր անունների և ներկայացնել նրանց հանրությանը,– ոգևորությամբ ասաց ռադիոկայանի հաղորդավար Ժակը ու հպարտությամբ նկատեց, որ իրենց մրցանակաբաշխությունը ոչ մի տարի դադար չի առել,– նույնիսկ ազգային մրցանակաբաշխությունը մի պահ դադար ունեցավ, սակայն Ռադիո Վանի մրցանակաբաշխությունը միշտ եղել է»։

 

 

Ռադիոկայանի հիմնադիր–տնօրեն Շուշանիկ Արևշատյանն էլ նկատեց, որ իրենք ակումբներից գտնում են լավ երաժիշտների ու ներկայացնում լսարանին։ Շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը ռադիովանցիների ընկերներն են, սակայն «Ռադիո Վանում» եթեր չեն ստանում` ձևաչափին անհամապատասխան երաժշտություն ներկայացնելու պատճառով։ Տկն Շուշանիկից հետաքրքրվեցինք` արդյոք նեղացողներ չեն լինում։

 

«Դեռ չեմ լսել, որ մեզանից նեղանան։ Գուցե մեզ չեն ասում, սակայն մեր հարաբերությունները նշանակություն չունեն։ Մենք բոլորի հետ ընկերներ ենք, սիրում ենք իրենց, սակայն ռադիոյի ձևաչափը ենթադրում է որակյալ երաժշտություն, եթե իրենց երաժշտությունը համապատասխանում է մեր ձևաչափին, մենք դա սիրով կհանրայնացնենք, եթե ոչ, ոչ։ Հիմա մենք ներկայացնում ենք անդերգրաունդը, գնում ենք ակումբներ, հայտնաբերում նոր անուններ ու հրամցնում հասարակությանը»,– ասաց նա։

 

Իր հերթին` Ժակը նշեց, որ նոր անունների գտնելն ու նրանց հարթակ տրամադրելը, աջակցելը սոցիալական պատասխանատվության մի տարր կարելի է համարել. «Մենք շարունակում ենք հավատալ, որ լավ երաժշտությունն ու անկեղծ մղումները, ի վերջո, հաղթելու են և ունենալու են  իրենց տեղը»։

 

 

Նոր անունների կողքին մրցանակակիրների շարքերում կան նաև հայտնի մարդիկ, ովքեր հավատարիմ են մնացել երաժշտությանը։ Մրցանակներն էլ, ինչպես միշտ ձեռքի տեսքով են, որոնք նկարազարդված են։ Այս անգամ դրանք նկարազարդել են Նոր նորքի հայորդաց տան  սաները։

 

«Ռադիո Վանի» ընտանիքն այս տարի համախմբվել էր մի գաղափարի շուրջ. մրցանակաբաշխությունը բարեգործական էր, բոլոր միջոցներն ուղղվել են «Ֆոնդ 100»–ին։ Հնարավորինս թափանցիկ գործելու համար կազմակերպիչները որևէ գումար առձեռն չեն վերցրել, նույնիսկ տոմս գնելու համար մարդիկ գումարն անմիջապես փոխանցել են «Ֆոնդ 100»–ին։

 

«6 տարի է` մենք անվճար ենք անում նման համերգները։ Այս տարի դիմեցինք նույն մարդկանց, ում միշտ հրավիրել ենք, ասացինք, որ բարեգործական նպատակ ունենք, բոլորը մի մարդու պես ընդունեցին առաջարկն ու տոմս ձեռք բերելու համար գումար փոխանցեցին «Ֆոնդ 100»–ին։ Ինչ վերաբերում է այստեղի հյուրասիրությանն  ու կազմակերպչական հարցերին, ամբողջը հոգացել է «Ռադիո Վանը»»,– նշեց տկն Շուշանիկը։ Բարեգործության կոնցեպտը հետևյալն է` հյուրերը գումար են վճարել մուտքի տոմսերի համար, իսկ մրցանակները հանձնելու համար «Ռադիո Վանը» համագործակցել է տարբեր ընկերությունների հետ, որոնք գումար են փոխանցել «Ֆոնդ 100»–ի հաշվին` այդպիսով ձեռք բերելով մրցանակը իրենց ցանկալի արտիստին հանձնելու իրավունք։

 

 

«Թող երաժշտությունը ծառայի նաև կյանք փրկելուն։ Մենք հավատում ենք, որ լավ երաժշտությունը  ապրեցնում է։ Այս դեպքում մենք լավ երաժշտությամբ բառիս բուն և փոխաբերական իմաստով ապրեցնելու ենք երեխաներին։ «Ֆոնդ 100»–ը ստեղծվել է մեր ընկերոջ` Տիգրան Բալոյանի նախաձեռնությամբ` մանկական քաղցկեղի դեմ պայքարի համար։ Որպես հանրային մարդիկ` ես, Լուսինե Բադալյանը, Եգոր Գլումովը, Մաքսիմ Գորկին, միացել ենք նախաձեռնությանը և դարձել  հոգաբարձուների խորհրդի անդամ։ Ֆոնդի նպատակն այն է, որ եթե մարդը ցանկանում է բարեգործ լինել, ամեն ամիս 100 դրամ փոխանցում է  «Ֆոնդ 100»–ին։ Դեռ շատ գումարներ հավաքել չենք կարողացել, սակայն տարատեսակ հարցերով ֆոնդն արդեն իսկ մեծ աջակցություն է ցուցաբերել երեխաներին։ Մրցանակաբաշխության տոմսերը բավականին թանկ էին` համերգի տեսանկյունից, անհանգստանում էինք տոմսերի վաճառքի համար, սակայն բարեբախտաբար, թե՛ ամբողջ թիմը, թե՛ ռադիոլսողները, թե՛ վստահությունը մեր հանդեպ բերեց նրան, որ վաճառվեցին բոլոր տոմսերը»,– ասաց Ժակը։

 

Յուրաքանչյուր մրցանակի հանձնումից առաջ մանկական քաղցկեղով երեխաներից մեկի ձայնով հնչում էր «Շնորհակալություն, ես կհաղթեմ» արտահայտությունը։

 

 

Van music avards–ի մրցանակակիրներն են`

 

«Լուսնելույս» – հունվար ամսվա հիթ

Մաշա Մնջոյան – ապրիլ ամսվա հիթ

«Յելոու սթոուն» –մայիս և օգոստոս ամիսների հիթ

Սոնա Ումրոյան – հունիս ամսվա հիթ

Վահրամ Յանիկյան հուլիս ամսվա հիթ

«Նեմրա»  – սեպտեմբեր ամսվա հիթ

Աղվան Պապոյան – հոկտեմբեր ամսվա հիթ

«Ռենե դե» – նոյեմբեր ամսվա հիթ

Սոնա Ռուբենյան և Գարիկ – դեկտեմբեր ամսվա հիթ

 

Հատուկ մրցանակների արժանացան` Արամ MP3–ն և 3.33–ը` ի դեմս Ֆելիքս Խաչատրյանի, «Ռեինկարնացիան», Գոռ Սուջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները։

 

 

Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել
Ամենադիտված