«Ղարաբաղում վիճակը շատ վտանգավոր է». ռուս պաշտոնյա
Բաց մի թողեքՂարաբաղյան հակամարտության պահպանումը սառեցված, ես անգամ կասեի՝ թեժ վիճակում շատ վտանգավոր է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին հետախուզության ծառայության նախկին պետ Վյաչեսլավ Տրուբնիկովը։
Նա նշել է, որ պետք է գտնել ղարաբաղյան հարցի լուծման դիվանագիտական ուղին. այդ հարցի շուրջ պետք է լավ մտածի հայկական կողմը։ Ըստ նրա, Արեւմուտքի համար ղարաբաղյան հակամարտությունը հետաքրքիր է հենց այսպիսի վիճակով։ Այդ հակամարտությունը սառեցված չէ, ժամանակ առ ժամանակ կրակում են ու ցավոք լինում են զոհեր։