Ինչ էր ակնարկում Սարգսյանը
ՔաղաքականությունԼրագիր | Սերժ Սարգսյանը մարտի 19-ին ելույթ է ունեցել Զինված Ուժերի օպերատիվ հավաքի մասնակիցների առաջ: Ներկայիս հավաքը վերջինն է Սերժ Սարգսյանի Գերագույն գլխավոր հրամանատարությամբ, որովհետեւ ապրիլի 9-ից՝ այսինքն քսան օր անց Սերժ Սարգսյանը թողնելու է այդ պաշտոնն ու կարգավիճակը:
Միեւնույն ժամանակ, Սարգսյանը մարտի 19-ին հայտարարել է, որ ինչպես մշտապես, այսուհետ ավելի հաճախ է լինելու բանակի կողքին: Այդ հայտարարությունը նշանակու՞մ է հայտարարություն վարչապետության մասին: Համենայն դեպս հարց է առաջանում, թե ի՞նչ կարգավիճակով է Սերժ Սարգսյանն այսուհետ ավելի հաճախ լինելու բանակի կողքին: Ավելի հաճախ է լինելու ի պաշտոնե՞, թե՞ ցանկության եւ ժամանակի բերումով:
Ընդ որում, նա արել է ուշագրավ ակնարկներ. «Մենք ունեցել ենք մեծ ձեռքբերումներ, ունեցել ենք կորուստներ, բայց եկել, հասել ենք մի հանգրվանի, երբ մեր պատասխանատվությունը մեր անցած ճանապարհի նկատմամբ կրկնապատկվում է: Եվ որպեսզի այս պատասխանատվությունը մենք կարողանանք պատվով կատարել, ես մշտապես, ավելի հաճախ լինելու եմ ձեր կողքին և ավելի մեծ օժանդակություն եմ ցուցաբերելու: Բայց հասկանալի է, որ առաջին պատասխանատուն դուք եք, և ցանկացած օգնություն ու օժանդակություն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կոնկրետ մարդը, կոնկրետ պետական պաշտոնյան ձգտում ունի հասնելու եթե ոչ կատարելության, ապա դրան մոտ աստիճանի: Եվ ես համոզված եմ, որ այս դահլիճում նստած մարդկանց մեծ մասը հենց այդպիսին են և այդպես են մտածում»:
մանրամասն՝ կայքում