Պաշտոնյա է կալանավորվել
Բաց մի թողեքՆոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մադաթյանը 2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դասակի նախկին հրամանատար, ավագ լեյտենանտին խորհուրդներ է տվել ծառայությունը շարունակել իր բնակավայրին մոտ։ Իսկ գործը գլուխ բերելու` Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի թափուր պաշտոնին նշանակվելու համար Մադաթյանը նրան համոզել է 3000 ԱՄՆ կաշառք տալ ՀՀ ՊՆ պաշտոնյային:
3000 ԱՄՆ դոլարը ստանալով` Մադաթյանն օժանդակել է, որ ավագ լեյտենանտը 2017 թվականի հոկտեմբերի 27-ին նշանակվի ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնում:
Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն` հավելելով, որ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով զինվորական կոմիսարի տեղակալ Մադաթյանին առանձնապես խոշոր չափի կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու մեղադրանք է առաջադրվել:
Նրա խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: