Պուտինը Սարգսյանին ասաց կարեւորը. հայտարարությունն արվեց
ՔաղաքականությունԼրագիր | Սերժ Սարգսյանը որոշեց մինեւ վերջին պահը չձգել իր հնարավոր վարչապետության շուրջ ինտրիգը եւ մարտի 19-ին արեց հայտարարություն, որն ուղղակի իմաստով վարչապետ առաջադրվելու մասին չէր, բայց մյուս կողմից՝ իսկ ինչի՞ մասին էր, եթե ոչ դրա:
Ընդ որում, հետաքրքիր էր ոչ միայն հայտարարությունն ինքնին, այլ ներքին ու արտաքին քաղաքական շրջանակը, որում արվում էր այն: Ընդ որում, այստեղ ուշագրավ է, որ դրանից ժամեր առաջ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ, նրա վերընտրության առիթով: Սարգսյանը շնորհավորել էր Պուտինին հեռագրով, սակայն հետո նաեւ կապվել հեռախոսով:
Հատկանշական է, որ հենց դրանից հետո Սարգսյանը հայտարարեց վարչապետի պաշտոնում առաջադրվելու պատրաստակամության մասին: Նա փաստորեն սպասեց Պուտինի ընտրությանը, որից հետո ՌԴ նախագահն ըստ երեւույթին հուշեց, որ վարչապետության մասին բարձրաձայնելու ժամանակն է: Իհարկե, Պուտինն այդ մասին հազիվ թե հուշած լիներ ուղղակի: Պարզապես Սարգսյանն ըստ երեւույթին ստացել է իր համար կարեւոր ազդակները եւ որոշել, որ այլեւս չկա ձգելու կարիք:
մանրամասն՝ կայքում