Կոպենհագենի համալսարանի գիտնականները կատարած մի շարք հետազոտությունների շնորհիվ կարողացել են տալ ավելորդ կիլոգրամներից ազատվել ցանկացող մարդկանց հուզող հարցի պատասխանը։ Խոսքը, մասնավորապես, քաշի արագ նվազման արդյունավետ մեխանիզմի մասին է, որը, ըստ դանիացի գիտնականների, ճիշտ սննդակարգով սնվելն է։ Բանն այն է, որ սպիտակուցներով հարուստ սննդի օգտագործումն օգնում է մարդուն ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Գաղտնիքը սպիտակուցի՝ հագեցվածության զգացում առաջացնող ու ախորժակի բիոլոգիական մեխանիզմը կարգավորող հատկության մասին է, որի շնորհիվ հնարավոր է դառնում ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Նման եզրակացության հանգելու համար դանիացի գիտնականները հատուկ հետազոտություն են իրականացրել, որին մասնակցել է 50 մարդ։ Մասնակիցների մի մասը սնվում էր սպիտակուցներով և ցելյուլոզայով հարուստ սննդամթերքներով, իսկ մյուս մասը՝ բացառապես սպիտակուցներով։ Արդյունքում պարզվել էր, որ սպիտակուցի և ցելյուլոզայի համադրությունը հագեցվածության զգացողություն է պարգևում մարդուն, որի շնորհիվ մարդ կարողանում է տիրապետել իր քաղցը։