Պաղպաղակի նոր օգտակար հատկություններ են բացահայտվել
LifeՄոտենում է ամառը, և մարդիկ կրկին սկսում են ուտել ամենահամեղ սառը դեսերտը: Սակայն քչերը գիտեն պաղպաղակի պատմության և օգտակար հատկությունների մասին:
Պաղպաղակի պատմությունը սկսվել է դեռ Հին Չինաստանում 5000 տարի առաջ՝ մրգային սառեցված հյութերի տեսքով:
Բժիշկ Հիպոկրատեսը խորհուրդ էր տալիս ուտել սառը կրեմը՝ մտածելով, որ այն ունի բուժիչ հատկություններ, և չէր սխալվում: Պաղպաղակը բարձրացնում է տրամադրությունը, օգնում է հաղթահարել սթրեսը:
Գերմանացի բժիշկների հետազոտությունները պարզել են, որ Պլոմբիրը օգնում է ազատվել գերհոգնածությունից և նյարդային լարվածությունից: Այն նույնիսկ օգտակար է անքնության ժամանակ: