18-ամյա աղջիկը զոհվել է սմարտֆոնի պայթյունի հետևանքով․ լուսանկարներ
ԱշխարհՀնդկաստանում 18-ամյա աղջիկը մահացել է հեռախոսով խոսելիս և այն լիցքավորման սարքին միացրած, գրում է The Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Օդիշա նահանգում: Ումա Օրամ անունով աղջիկը սմարթֆոնը միացրել է լիցքավորման սարքին և զանգել: Մի քանի վայրկյան անց այն պայթել է:
Հնդկուհին ձեռքերի, ոտքերի և կրծքի հատվածում բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Նրան անգիտակից վիճակում հոսպիտալացրել են, մի քանի ժամ անց նա մահացել է:
Իրավապահները հետաքննություն են վարում՝ պարզելու հեռախոսի պայթյունի պատճառները: