Հայերեն

Հայրս ծերանոցում էր.շնորհիվ լրագրողների տեղեկացա, որ նա այլևս ողջ չէ.Նաիրա Մովսիսյանը լրատվամիջոցներից է իմացել հոր մահվան լուրը

Օրեր առաջ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը հարազատների և ընկերների հետ միասին տոնեց իր ծննդյան 30-րդ տարեդարձը: Պարզվում է, սակայն, որ հենց այդ նույն օրը կյանքից հեռացել է Նաիրայի հայրը, ում հետ դերասանուհին այս տարիների ընթացքում շփման որևէ կապ չի ունեցել:

«Ինձ այդ օրը ոչ ոք ոչ մի բան չէր ասել: Նրա հետ ես վաղուց է, ինչ շփում չեմ պահպանում»,- նշեց Նաիրան:

Նրա խոսքով՝ հոր՝ մահամերձ լինելու մասին ինքը տեղեկացել է ընդամենը երկու շաբաթ առաջ.

«Բացի ինձանից, նա ունի ևս 4 երեխա, որոնց հետ շփում հայրս ունեցել է: Սակայն այս ամենով հանդերձ՝ նա գտնվում էր ծերանոցում: Երբ երկու շաբաթ առաջ քույրս զանգահարեց և ասաց, որ նա մահամերձ է, ես ամեն ինչ դրեցի մի կողմ և այցելեցի նրան՝ կարծելով, թե հայրս գտնվում է խնամքի կենտրոնում: Սակայն գնալով այնտեղ՝ պարզեցի, որ դա ոչ թե խնամքի կենտրոն, այլ՝ ծերանոց է: Դրա մասին ևս տեղյակ չէի»,- պատմեց Նաիրա Մովսիսյանը՝ շարունակելով.

«Ես իմ հայրիկին վերջին անգամ չեմ հիշում, թե երբ եմ տեսել, երևի թե 3-րդ դասարանում: Ես մենակ եմ մեծացել, բայց իմանալով նրա առողջական վիճակի մասին՝ մարդ գտնվեցի, մոռացա նրա բոլոր չարածները և ցանկացա տեսնել: Երեխաներից ես միշտ նրա սիրելին եմ եղել, սակայն 20 տարուց ավել է, ինչ նա ինձ չէր տեսել: Այս տարիների ընթացքում ես որ «մեռել» կամ «ողջ» եմ եղել, ոչ ոք տեղյակ չի եղել դրա մասին»,- պատմեց Նաիրան:

Ինչպես նշեց դերասանուհին՝ ինքը հոր մահվան մասին լուրը տեղեկացել է լրագրողներից.

«Լրագրողներն այսօր առավոտյան զանգահարում են ինձ և տեղեկացնում, որ հայրս մահացել է, ինչպես նաև ինչ-որ մեկը ֆեյսբուքյան էջիս է գրում, որ Նաիրայի հայրը մահացել է, նա ներկա չի գտնվել: Ես անգամ չգիտեմ նա ծննդյանս օրն է մահացել, թե` ոչ: Ցավալին այն է, որ բոլոր նրանք, ովքեր ինչ-որ բարեկամական կապ ունեն ինձ հետ, չեն տեղեկացրել ինձ հայրիկիս մահվան լուրի մասին»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Նաիրա Մովսիսյանը:

Ներկայացնում ենք նաև Նաիրա Մովսիսյանի՝ քիչ առաջ արված ֆեյսբուքյան գրառումը՝ հոր մահվան կապակցությամբ.

Սիրելի հետևորդներ, ցավով պետք է նշեմ, որ ես շնորհիվ լրագրողների տեղեկացա, որ հայրս այլևս ողջ չէ։ Ինձ համար սարսափելի դժվար է ընկալել այս փաստը՝ չհաշված նրա, որ ես նրա հինգերորդ երեխան էի և կապ չունեի նրա հետ։

Ցավալի էր, որ ազգում չգտնվեց մեկը, ով ինձ այդ մասին կասեր։ Բայց, Փառք Աստծո, ողջության օրոք տեղեկացնել կարողացան, որ վատառողջ է և ես գնացի։ Շփվել եմ, խոսել, ցավ ապրել։ Ցավ, որ նրա մնացած զավակները ծերանոց են գցել նրան (բացի ինձանից նա իր երեխաների հետ շփում ունեցել է)։

Հ.Գ. Երրորդ դասարանում գրածս միակ չափածոն հորս մասին հիմա տեղին է բարձրաձայնել։

Իմ սրտի մեջ կրկին դու ես ,
Դու ես դաջվել սրտիս խորքում ։
Բայց ես կրկին կցանկանայի շոյել ձեռքերդ առնական,
Գրկել մարմինդ հայրական ։
Բայց դու հիմա շատ հեռու ես
Մոռացել ես դու ինձ վաղուց։

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Ռուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք
Ամենադիտված