Սկսվեց Ղարաբաղի խնդրի շրջադարձը
ՔաղաքականությունԼրագիր | Պաշտպանության նախարարության օպերատիվ հավաքի ընթացքում Սերժ Սարգսյանը փաստացի պատասխանեց Հայաստանի եւ Ադրբեջանի ընտրական փուլերից հետո ինտենսիվ բանակցության մասին Բաքվի ակնկալիքներին, որի մասին խոսել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը:
Սերժ Սարգսյանն իր ելույթով գործնականում մերժեց Բաքվի ակնկալիքները, տողատակում արձանագրելով, որ բանակցությունը առավելագույնս կարող է լինել ինտենսիվ իմիտացիոն, եւ Բաքուն չի կարող ունենալ որեւէ առարկայական ակնկալիք, համենայն դեպս այն պատկերացումների շրջանակում, որ համարում է կարգավորման իր համար ընդունելի մոդել: Իսկ Բաքուն կարծես թե այդպիսի մոդել է համարում «տարածքներ խաղաղության դիմաց» տարբերակը:
Մեծ հաշվով, Երեւանի դիրքորոշումն անակնկալ չէ, եւ Բաքվի դիրքորոշման համեմատ գործնականում անհեթեթ կլիներ Հայաստանի որեւէ այլ դիրքորոշում: Առավել կարեւոր է այն, թե Երեւանն ինչ պատկերացում ունի առավել երկարաժամկետ, ռազմավարական առումով: Այդ տեսանկյունից հատկանշական է բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը, որը դե ֆակտո կարող է դիտարկվել նաեւ արցախյան խնդրում Հայաստանի ռազմավարության արդիականացման ծրագիր, կամ դրա նախաբան:
մանրամասն՝ այստեղ