Սարգսյանը որոշեց գրոհել
Քաղաքականություն1in.am | Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի մասին նրա իսկ հայտարարությանը հաջորդեց Ժիրայր Սէֆիլյանի դատավճիռը: Հաշվարկած էր արդյոք հաջորդականությունը, թե ոչ, դժվար է ասել, համենայն դեպս քաղաքականության մեջ երևի թե չեն լինում այդպիսի պատահականություններ: Այսպես, թե այնպես, ուշագրավ է, որ Սարգսյանի հայտարարությունից հետո Սէֆիլյանը դատապարտվում է տասը տարի 5 ամիս ազատազրկման, որն ըստ էության բավականին խիստ պատժաչափ է և կարծես թե բավականին ցուցադրական պատժաչափ:
Սերժ Սարգսյանը մի կողմից հայտարարում է, որ հինգ րոպե պակաս վարչապետ է, ակնարկում, որ շարժառիթների շարքում է նաև «Սասնա ծռերի» դեպքն ու այսօր էլ փողոցում հարցեր լուծելու կոչեր հնչեցնելը, և հետո դրան հաջորդում է Սէֆիլյանի նկատմամբ խիստ և ցուցադրական պատժաչափը, որով Սարգսյանը կարծես թե ցույց է տալիս, որ վճռական է տրամադրված իր վարչապետությունը ցնցումների կամ արտառոց զարգացումների միջոցով կանխելու փորձերի հանդեպ: Սրան զուգահեռ սակայն, խնդրի հակառակ կողմում այն է, որ Սարգսյանը կարծես թե մարտահրավեր է նետում հանրությանը, ասելով, դե դուրս եկեք փողոց՝ տեսնեմ:
մանրամասն՝ կայքում