Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ստորև ներկայացնում ենք.
«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ հորս մասին թեման փակեն, որովհետև ինձ սպառնում են։ Ես զանգահարեցի որպեսզի հարցնեմ, թե ինչու տեղյակ չեն պահել հորս մահվան լուրի մասին, ինձ պարզապես սպառնացին՝ ասելով, որ կսպանեն։ Ինչ է՝ ես ասել եմ, որ նա եղել է ծերանոցում»։
Հիշեցնենք, որ այսօր համացանցում հայտնվեց այն տեղեկությունը, ըստ որի՝ Նաիրա Մովսիսյանը, իմանալով հոր մահվան մասին, օրեր առաջ նշել է իր ծննդյան տարեդարձը և ներկա չի գտնվել հոր հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին: Սրան ի պատասխան՝ դերասանուհին նշել էր, որ ինքը երկար տարիներ է, ինչ որևէ կապ չի ունեցել հոր հետ և ըստ դրա՝ տեղյակ չի եղել նրա մահվան լուրի մասին: