Ալոնսոյին 5 տարվա ազատազրկում է սպառնում
ՍպորտԻսպանիայի դատախազությունը 5 տարվա ազատազրկում է պահանջել Մյունխենի «Բավարիայի», Մադրիդի «Ռեալի» եւ անգլիական «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի համար, գրում է Football Espana-ը։
Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կասկածվում է «Ռեալում» հանդես գալու տարիներին հարկերից խուսափելու մեջ։ Նրան սպառնում է նաեւ 8 միլիոն եվրոյի տուգանք։
Հիշեցնենք, որ 36-ամյա իսպանացին կարիերան ավարտել էր նախորդ մրցաշրջանի վերջում, իսկ նրա վերջին ակումբը «Բավարիան» էր։