Վերջի սկիզբը․ ինչ է անում Սարգսյանը
ՔաղաքականությունԼրագիր | ՀՀԿ փաստացի ղեկավարի՝ Խորհրդի նախագահի պաշտոնում իր առաջին քայլերը Սերժ Սարգսյանը սկսեց մի առիթով նշանային հայտարարությամբ: 2006 թվականին արգելելով ՀՀԿ «գաղափարական» հնաբնակներից մեկի որդուն՝ Արման Սահակյանին դառնալ Աջափնյակի թաղապետ, հայտարարեց, թե «կուսակցությունը ոհմակ չէ»:
Արման Սահակյանին թաղապետ դառնալու հավանություն տվել էր այն ժամանակ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը, բայց Խորհրդի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը արգելեց Սահակյանին դառնալ թաղապետ ու իր կուսակցական եւ կուսակցապետական գործունեությունը փաստորեն սկսեց ՀՀԿ անուղղակի, բայց թերեւս ամենադիպուկ բնութագրով՝ «կուսակցությունը ոհմակ չէ»:
Դա նշանային մեկնարկ էր Սարգսյանի համար բոլոր առումներով, եւ այդ մեկնարկի պարագայում հատկապես ուշագրավ լույսի ներքո է երեւում ներկայիս իրավիճակը եւ վարչապետության հնարավորության մասին հայտարարությունը:
Նա հայտարարեց, թե կլինի վարչապետ, բայց հավելումով, որ փորձը փոխանցելու է երիտասարդներին, եւ ընդհանրապես համարում է, որ պետք է ձեւավորվեն երիտասարդ լիդերներ, անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական դիրքավորումից:
մանրամասն՝ կայքում