Հայերեն


ինձ անձնական երջանկություն են մաղթում, ինչի համար շնորհակալ եմ.Նանան խոսել է իր նշանադրության մասին

Life

Երգչուհի Նանան Կանանց և մայրերին նվիրված տոների կապակցությամբ մայրերին նվիրված իր հերթական տեսահոլովակն է ներկայացրել՝ հայտնի «Մայր իմ սուրբ և բարի» երգի հիման վրա: Երգչուհու խոսքով՝ անգամ թվերն է խառնում, թե սա մոր մասին պատմող իր որերրորդ տեսահոլովակն է.

«Մոր մասին կարող եմ անվերջ երգել, սա չսպառվող և ինձ համար ամենասիրելի թեման է: Մեր մայրերը մեզ համար ամեն ինչ են անում, իսկ դրա համար մենք անվերջ պետք է շնորհակալ լինենք: Այս երգով շնորհավորում եմ իմ և աշխարհի բոլոր մայրերին՝ կանանց տոնական մեկամսյակի կապակցությամբ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Նանան:

Հետաքրքրվելով, թե ինչու է երգչուհին ընտրել հենց այս երգը, որը հայտնի է տարբեր երգիչների կատարմամբ, պատասխանեց.
«Մայրերի մասին իմ գրեթե բոլոր երգերն էլ հին ու հայտնի կատարումներ են: Ես շատ եմ սիրում Վիլիամ Վարդանյանի այս երգը, այն շատ են երգել տարբեր երգիչներ, բայց ես ցանկացա, որպեսզի ինքս էլ այն կատարեմ, և կարծում եմ՝ գործիքավորման և իմ ներկայացման շնորհիվ կարողացել եմ նոր կյանք տալ «Մայր իմ սուրբ ու բարի» երգին»:

Խոսելով տեսահոլովակի նկարահանման աշխատանքներից՝ Նանան նշեց, որ այն անցկացվել է Մոսկայում.
«Տեսահոլովակի իրականացման համար լավ թիմ է աշխատել: Նկարահանել է օպերատոր Սուրեն Թադևոսյանը, բայց թե ես, թե նա հետևել ենք իմ լավ ընկեր, ռեժիսոր Խաչիկ Եղոյանի խորհուրդներին: Մի գաղտնիք բացեմ, Խաչիկը թռիչքներց վախենում է, այդ պատճառով նա ասաց, որ իր խորհուդներն այստեղ կտա, բայց մեզ հետ Մոսկվա մեկնել չի կարողանա: Հենց նրա միտքն էր տեսահոլովակում ցույց տալ ջերմ հայկական մեծ ընտանիք»,- նշեց երգչուհին:

Հետաքրքրվելով՝ գուցե տեսահոլովակում իր տատիկն է նկարահանվել, Նանան նկատեց.
«Ոչ, մոր կերպարում տատիկս չէ, բայց իմ տեսահոլովակներից «Ով է ասել» տեսահոլովակում եմ նկարահանել տատիկիս: Այդ պատճառով այդ աշխատանքս ինձ համար շատ խոհրդանշական է»:

Ի դեպ՝ տեսահոլովակում Նանայի մատնեմատին շատ ակնառու տեսանելի է մատանի, որը շատերին շփոթության մեջ է գցել: Կարծիքներ կան, թե այն նշանադրության մատանի է և Նանան իր երկրպագուներին ցանկացել է հենց տեսահոլովակով այդ մասին ակնարկել: Այս թեմայի շուրջ խոսելիս՝ երգչուհին ժպիտով հերքեց.

«Ոչ, դա նշանադրության կամ ամուսնության մատանի չէ, այն իմ մեծածավալ զարդերից մեկն է: Ուրախ եմ, որ մարդիկ նման կասկածներ ունեն, գուցեև ինձ անձնական երջանկություն են մաղթում, ինչի համար շնորհակալ եմ: Սակայն նրանց պետք է դեռևս հայտնեմ, որ դեռ նշանադրված, առավել ևս ամուսնացած չեմ»:

Շարունակությունը՝ այստեղ

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված