Կոմանդոսը մեկնաբանել է Սեֆիլյանի ազատազրկումը․ Տեսանյութ
ՔաղաքականությունՑավ եմ ապրում Սեֆիլյանի համար, նա իմ մարտական ընկերն է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ անդրադռանալով երեկ Ժիրայր Սեֆիլյանին 10․5 տարի ազատազրկելու դատարանի վճռին:
«Ես զինվորական եմ, քաղաքականությունից ես կուշտ եմ, շնորհակալ եմ կուսակցություններից, նրանց խաղերից: Ցավ եմ ապրում Սեֆիլյանի համար, նա իմ մարտական ընկերն է: Ես նրան հանդիպել եմ իրեն ձերբակալելուց մեկ շաբաթ առաջ: Մարտի դաշտում մենք պայքարել ենք մեր երկրի խաղաղության համար, իսկ հիմա կիսվել ենք: Զինվորականը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվի, ես միշտ ասել եմ»,-նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը: