«Միսս հետույք»-ը դատի է տալու Ռոնալդուին՝ իրեն պոռնիկ անվանելու համար
ԱշխարհԲրազիլիայի ամենալավ հետույքի համար «Միսս բում–բում» տիտղոսին արժանացած Էրիկա Կանելան պատրաստվում է դատի տալ Քրիշտիանու Ռոնալդուին։
Դրա պատճառը Կանելայի հասցեին Ռոնալդուի հնչեցրած վիրավորական արտահայտություններն են։ Աղջկա խոսքերով՝ պորտուգալացի ֆուտբոլիստի վիրավորական բառերը հետք են թողել նրա հուզական վիճակի վրա։
«Ինձ պոռնիկ են անվանել և սպառնացել են քանդել իմ կյանքը։ Ես չգիտեմ, արդյոք այդ հաղորդագրությունները ինքն է ուղարկել, թե ինչ որ մեկը՝ նրա փոխարեն։ Դրանից հետո ես չէի կարողանում նորմալ ուտել ու խմել»։
Ըստ ԶԼՄ–ների լուրերի՝ Միսս բում–բումը մոտ երկու ամիս հանդիպել է Ռոնալդուի հետ, բայց շուտով նա իմացել է, որ պորտուգալացին ուրիշ ընկերուհի ունի։ Ռոնալդուն՝ ինքը, որևէ կերպ չի մեկնաբանել այս իրավիճակը։