Ինչպես է անցել ամենաերկար գաթայի ցուցադրությունը Երևանում․ Տեսանյութ, լուսանկարներ
ՀասարակությունՀայկական գաթայի անուշ բույրն այսօր առավոտից տարածվել էր Տերյան փողոցում: Բազմաթիվ երեւանցիներ եւ մայրաքաղաքի հյուրեր եկել էին համտեսելու աշխարհի ամենաերկար գաթան, որը պատրաստվել էր հատուկ բաղադրատոմսով՝ «Պանդոկ Երեւան»-ի հրուշակագործների կողմից: Ռեստորանի «Տերյան» մասնաճյուղի դիմացի հատվածի ողջ երկայնքով էլ տեղի էր ունենում համեղ աղանդերի համտես-հյուրասիրությունը:
Միջոցառման սկզբում նախաձեռնության հեղինակները չափեցին գաթայի երկարությունը, որպեսզի ներկաներն էլ համոզվեն՝ այն ունի 4000 սմ երկարություն եւ 40 սմ լայնություն: Այս գաթան համարվում է ամենաերկարը, որ երբեւէ պատրաստվել է աշխարհում: Այս մասին վկայում են նաեւ «Պանդոկ Երեւան»-ի ներկայացուցիչների ուսումնասիրությունները: Վերջիններս չեն բացառում, որ հայտ կներկայացնեն Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար, թեեւ ի սկզբանե նպատակը դա չի եղել:
մանրամասն՝ այստեղ