«Նրանք ինձ «քաշեցին»․ Հասմիկ Շիրոյանն անկեղծացել է
LifeՀասմիկ Շիրոյանը «Դեպի Եվրատեսիլ 2018»-ի արդյունքներին իր վերաբերմունքի, ետնաբեմում կատարվածի եւ առաջիկա անելիքների մասին պատմել է BRAVO.am-ին։ Ուկրաինաբնակ երգչուհին բազմիցս շեշտում էր, որ նախընտրական փուլին մասնակցում է հաղթելու ակնկալիքով.«Իհարկե, մտածում էի հաղթանակի մասին. ամիսների ընթացքում արել եմ իմ լավագույնը։ Արդյունքից գոհ եմ՝ ունեցա լավ երգ, նոր կապեր, գործընկերներ: Բայց կան որոշ հարցեր, օրինակ՝ նախանձը. եթե բարձրանում ես վերեւ, առանց նախաձողների չի լինի։ Ամեն դեպքում կարծում եմ՝ ինձ ոչինչ չխանգարեց, կարողացա գնալ իմ ճանապարհով, ուրախ եմ այս արդյունքի համար»։
23-ամյա երգչուհին այժմ հանգստանում է, նրա խոսքով՝ չի հիասթափվել, ծրագրում է նոր անելիքները.«Արել եմ որոշ եզրակացություններ, ինչը կօգնի հետագայում, հակառակը` հիմա ունեմ ավելի ուժեղ թիմ, նոր ծանոթություններ։ Շուտով Հայաստանում մի երգ էլ կթողարկեմ, հուսով եմ՝ մարդիկ կհավանեն։ «You & I» երգիս հեղինակները ոգեւորվել էին մեր համատեղ աշխատանքից, գուցե հետագայում նորից նրանց երգերը կատարեմ։ Իսկ ամերիկացի բեմադրիչներս շատ լավ մարդիկ են, հաճույքով շփվեցինք ու աշխատեցինք միասին»։
մանրամասն ՝ կայքում