Հայաստանը՝ Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցում
ԱշխարհԼրագիր | ԱՄՆ նախագահ Դոնալադ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ, շնորհավորել նրան նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, նաեւ խոսել հնարավոր բարձր մակարդակի հանդիպման մասին, մի շարք խնդիրներ եւ սպառազինության մրցավազքի հարցը քննարկելու համար:
Տեղեկություն չկա, թե արդյոք ՌԴ նախագահը ԱՄՆ նախագահին շնորհակալություն հայտնել է իր ընտրության խնդրին ցուցաբերած աջակցության համար: Ընդ որում, բանն այն մոտեցումը չէ, թե Ռուսաստանի հանդեպ Արեւմուտքի կոշտ քաղաքականությունը բերել է Ռուսաստանի հանրության շրջանում այսպես ասած ռազմա-հայրենասիրական եւ մեծապետական զգացումների սրման, ինչն էլ դարձել է Պուտինի ռեկորդային ցուցանիշի պատճառ:
Խնդիրը Պուտինի համար ամենեւին չի եղել ռուսական հասարակությունը: Պուտինի համար բուն խնդիրը Ռուսաստանի տնտեսա-քաղաքական իսթեբլիշմենտն էր, իր մերձավոր եւ մոտակա շրջապատը, այդ շրջապատի վարքագիծը, որովհետեւ եթե հանրության շրջանում քաղաքական իրավիճակը բերում է Պուտին «ցարի» շուրջ համախմբվելու արձագանքի, ապա միլիարդատերերից եւ միլիոնատերերից ձեւավորվող տնտեսա-քաղաքական շրջապատում տրամադրություններն ու արձագանքները լրիվ հակառակ են, որովհետեւ նրանց կորուստներն անհամեմատ ավելի մեծ են, քան շարքային «մուժիկինը», առավել եւս, որ «մուժիկը» դարերով է վարժեցվել հանուն պետության կորուստների, իսկ ահա իսթեբլիշմենտը՝ այն էլ նորռուսական, լուրջ հարց է:
մանրամասն ՝ կայքում