Ամբողջ աշխարհում պայքար է գնում կանանց իրավունքների պաշտպանության համար, սակայն կան երկրներ, որտեղ իրավիճակը մեղմ ասած բարեհաջող չէ: Այս երկրներում ավելի լավ է կին չծնվել:
Աֆղանստան
Այս երկիրն իսկական դժոխք է կանանց համար: 10 կանանցից 9-ն այստեղ ենթարկվում է ֆիզիկական և սեքսուալ բռնության: Այստեղ կանանց կյանքի միջին տևողությունը 44 տարեկանն է:
Կոնգո
Մեկ տարում մոտավոր 400 հազար կին ենթարկվում էր սեքսուալ ոտնձգության: Այսինքն ամեն ժամ 45-ը:
Նեպալ
Սովամահության պատճառով շատ աղջիկներ մահանում են դեռ մանուկ ժամանակ: Նաև տարածված է կանանց վաճառքը:
Մալի
Այստեղ կանայք ենթարկվում են սեռական օրգանների թլփատման ցավոտ արարողության:
Սոմալի
Այստեղ 4-11 տարեկան հասակում գտնվող աղջիկներից շատերը բռնաբարության զոհեր են դառնում: