Ապօրինի աբորտ անելու փաստի առթիվ քրեական գործը նոր թափ է ստանում
Բաց մի թողեք«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական եւ ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձանց կողմից զորամասի կնախտաբանական բաժանմունքում ապօրինի կերպով հղիության արհեստական ընդհատում կազմակերպելու փաստի առթիվ քրեական գործը նոր թափ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս գործի շրջանակներում նախաքննություն իրականացնող մարմինը նշանակել է կրկնակի փորձաքննություն, քանի որ կասկածներ են եղել, որ դատախազության պաշտոնատար անձինք ազդել են փորձաքննության արդյունքների վրա: Առաջին փորձաքննության պատասխանները եղել են երկիմաստ, եւ իրավապահներն այդ փորձաքննության արդյունքների հիման վրա դժվարացել են միանշանակ եզրակացության հանգել: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, ինչին ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դատախազության կողմից փորձագետների վրա ճնշում չի եղել»: