11-ամյա աղջիկը երեխա է լույս աշխարհ բերել
Աշխարհ11-ամյա հնդիկ աղջնակը, որին 6 տղամարդ է բռնաբարել, կեսարյան հատման միջոցով անհաս երեխայի է լույս աշխարհ բերել, հաղորդում է The Sun-ը։
Նշվում է, որ բոլոր 6 կասկածյալներն անցյալ շաբաթ ձերբակալվել են։ Նրանք են՝ տեսողության հետ խնդիրներ ունեցող Վիջանանդ Ահիրը, Վիփուլ Չավդան, Գովինդ Սաքարիան, Արվինդ Քուբավաթը, Նանիջի Յավիան և 17-ամյա մի տղա, որի անունը չի նշվում։
Տղամարդկանց ձերբակալել են, երբ աղջկա մայրը բողոք է ներկայացրել ոստիկանություն։
Նշվում է, որ երիտասարդ մայրիկի վիճակը կայուն է, իսկ «նորածինը որոշ առողջական խնդիրներ ուներ և հոսպիտալացվել է պետական հիվանդանոցում»։