«Պուտինը ցանկանում է իրեն հսկա ցույց տալ, քանի որ նա «օբիժնիկ» և գաճաճ մարդ է»․ The New Yorker-ի կոպիտ անդրադարձը
ԱշխարհՊուտինի կերպարին նախևառաջ բնորոշ է իր «արական ծագումը» ցուցադրելը։ Նա զբաղվում է վագրերի տեղաշարժին հետևելով, լողում է Սիբիրի գետերում, ձյուդոյով է զբաղվում, հոքեյ խաղում։ Հսկայական երկրի ցածրահասակ ղեկավարը 65 տարեկանում փոքր մարդ չի համարվում։ Սակայն նա ցանկանում է ապցուցել իր ֆիզիկական և քաղաքական մեծությունը և՛ տանը, և՛ համաշխարհային ասպարեզում։ Այս մասին գրում է The New Yorker-ը։
«Ամերիկացիները Պուտինին սովորաբար պատկերացնում են սառը և հաշվարկային։ Բայց մենք չպետք է ՌԴ-ում կայացած ընտրություններն ընկալենք այնպես, ինչպես Սուպերմենը 3-ը, դարձավ Սուպերմեն 4։ Ռուսաստանցիները նրան այդպես չեն բնութագրում։ Նա դժվարանում է որոշումներ կայացնել՝ դրանք անդադար հետաձգելով։ Ըստ էության Պուտինի անձը, որին ենք ճանաչում ենք, հաջող ստեղծագործություն է»,-ասել է նախկին ԽՍՀՄ երկրների դեսպան Սթիվեն Սեստանովիչը։
«Պուտինին կարելի է կանգնեցնել, բայց ոչ հեշտությամբ։ Նա կշարունակի, մինչև ճնշման հետ չբախվի։ Նրան դուր չի գալիս, երբ իրեն չեն հարգում և վտարում են «ակումբ»-ից»,-պարբերականը մեջբերում է Սեստանովիչին։
«Ի վերջո, ամբողջ ուժով մեծ տղա լինել ցանկացող Պուտինն այդպես էլ փոքր մարդ մնաց»,-եզրափակում է պարբերականը։