Պերեսը՝ Ռոնալդուի հեռանալու մասին
ՍպորտՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերքել է այն տեղեկատվությունը, որի համաձայն թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ ժամանակներս կարող է հեռանալ ակումբից:
Պերեսը նաև մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականի և «Գուանչժոու Էվերգրանդի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարիի այն խոսքերը, թե Ռոնալդուն իրեն հարցրել է Չինաստանի կյանքի մասին.
«Ռոնալդուն մեզ չի խնդրել իրեն բաց թողնել:
Նա ունի պայմանագիր, որը նախատեսված է դեռ 1 տարով, բայց երբ թիմի արդյունքներն այնքան էլ լավը չեն ...
Սկոլարիի խոսքե՞րը. եթե դուք ընկեր ունեք Հոնկոնգում, ապա հարցնում եք, թե նա ինչպես է այնտեղ ապրում: Դա միանգամայն նորմալ է»,- Պերեսի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը: