«Հարգելի Վահե, սթափվե՛ք»․ նորաթուխ դերասանը կոպտել է լրագրողին
LifeՀամացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ դերասանուհի Ռոզի Ավետիսովան և դերասան Վահե Զիրոյանը միասին են: Ռոզին այդ մասին ակնարկել է նաև ինստագրամյան իր էջում՝ օրեր առաջ հրապարակել է ստորև ներկայացված սելֆին` արված Վահե Զիրոյանի լուսանկարների ֆոնինև մակագրել այն.
«Ես եւ իմս»:
Մեկնաբանություններում էլ հետևորդները շեշտել են, որ նրանք շատ համապատասխան զույգ են:
Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց Վահեի հետ, ով լրագրողի հարցին պատասխանեց հետևալ կերպ.
«Մարդ չի կարող այդքան պարապ լինել, որ նստի ու հետևի, թե ով ինչ գրառում է կատարում իր լուսանկարի տակ: Ես չեմ մեկնաբանում այդ լուրը»:
Այն հարցին, արդյո՞ք այդ լուրերը հենց իրենք են տարածում իրենց հանդեպ ուշադրություն գրավելու համար, և չմեկնաբանելով էլ ավելի են թեժացնում և տարածում դրանք, Վահեն ասաց.
«Եթե պետք է չմեկնաբանենք, ու կրկին խոսեն ուրեմն թող խոսեն, դա իմ իրավունքն է»:
մանրամասն՝ կայքում