Գիտնականները պատմել են մրգահյութերի վնասակարության մասին
LifeԷմորիի համալսարանի ամերիկյան գիտնականները եկել են այն եզրակացության, որ քաղցր հյութերի օգտակարությունը, այդ թվում մրգահյութերի, 45 տարեկանից բարձր մարդկանց մոտ մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը։
Հետազոտությանը ավելի քան 18 հազար առողջ մարդ է մասնակցել։
Վեց տարի տևած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր օրական մոտ 1 լիտր քաղցր հյութ էին օգտագործել, երկու անգամ ավելի հաճախ են մահացել սրտի իշեմիկ հիվանդությունից։ Ընդ որում, նրանց շրջանում, ովքեր օրական 30մլ–ից պակաս էին հյութ օգտագործել, մահացությունը շատ ավելի ցածր է եղել։ Գիտնականները, դրա հետ մեկտեղ, նշում են, որ շաքար պարունակող մյուս մթերքները չեն մեծացրել վաղաժամ մահվան հավանականությունը։