Հայերեն


Նշանավոր մարդկանց զոռով «հայացնելու» տենդը հասել է գավառական ազգայնամոլության

Հասարակություն

Օրեր առաջ հռչակավոր էստրադային երգիչ Ֆիլիպ Բեդրոսի Կիրկորովը ի լուր աշխարհի հայտարարեց. «Իմ սիրտը պատկանում է Ադրբեջանին»։ Անշուշտ, շատ տեղին կլիներ, եթե նա զարգացներ իր այս հրավառ միտքն ու տեղեկացներ իր բավական տաղանդավոր երգարվեստի ահռելի բանակին՝ արդյո՞ք սեփական 2 մետրանոց մարմնի մյուս մասերը ևս ադրբեջանական ժառանգություն են։ Սակայն սա թողնենք Բեդրոսի անառակ որդու և պրիմադոննա Ալլայի ձախորդ կողակցի երևակայությանը և անդրադառնանք մեզ հուզող խնդրին` հայկական «հուռռա՜» ազգայնականության արձագանքներին։ Զազրելի կենսաբանական հայհոյանքները հեղեղել են ֆեյք «հանրապետությունը», փողոցներն ու լսարանները։ Անկեղծ ասած, մինչև հիմա ապշած եմ, որ ներկա հայ ազգայնականները, ավելի ստույգ` ազգայնականության գավառական ակտիվը, Հանրապետության հրապարակում համաժողովրդական տոնախմբությամբ չեն այրել Ֆիլիպ Կ.-ի խրտվիլակը։ Այս նվիրական ցուցքին, իհարկե, կհետևեր պարոն Բեդրոսին Հայաստան և Արցախ մուտք գործելու արգելանքը (որովհետև ստորաբար աչքաթող է արել և հանցավոր ախմախությամբ մանուկ Ֆիլիպին չի ներարկել հայկական ոգի), հնարավոր էր նաև զուռնա-դհոլի ուղեկցությամբ այս խառնակ սուբյեկտին հայտարարել ազգի ոխերիմ թշնամի և առաջարկել նրա անունը հավերժացնել ազգային դավաճանների սևերիզ մատյանում, ուր վաղուց պատվո պահակ են կանգնել Պետրոս Գետադարձը, Մելիք Ֆրանգյուլը և մյուս «երևելիները»։ Իհարկե, հակաֆիլիպկիրկորովյան աղանդի քրմերը կառաջարկեին «ստամբուլը դարձնել արյան ծով», այսինքն` Բաքվում կայանալիք համերգի թունդ պահին պայթեցնել համերգասրահը` Ֆիլիպով և նրա երկրպագուներով հանդերձ։ Բարեբախտաբար, այս ամենը տեղի չունեցավ, քանի որ հայ հասարակության առջև ծառացած են կենսական բազում թնջուկներ՝ սկսած նոր վարչապետի առաքելության ընկալումից մինչև ձմռան ջեռուցման ավանդական արհավիրքը։

Ե՞րբ է գալու ազգային և հանրային արժանապատվության վերահաստատման ժամանակը։ Կարիք կա՞ պնդելու, որ ինչ-որ ժամանակ, ասենք՝ Արտաշես Աշխարհակալի տիրակալության շրջանում, կամ, ինչու չէ, Գյումրի «հայրաքաղաքի» Ալեքսանդրապոլ դառնալու օրերին, այնուամենայնիվ, մենք զուրկ չենք եղել ազգային պատվախնդրության և հանրային հավասարակշռված արժեհամակարգի դրսևորումներից։ Այսօր, երեկ, մեկէլ օրն էլ, հերետիկոսյան հերոսականությամբ սիրում ենք կուռքեր ստեղծել (սա՝ այն դեպքում, երբ Հայաստանն առաջինն է աշխարհում քրիստոնեությունը հաստատել որպես պետական կրոն, թե՞ նման բան չի էլ եղել), և երբ կուռքը շեղվում է մեր պատկերացումների շրջանակից... նրան ենթարկում են բարոյական (բարեբախտաբար, հեռակա) ողջակիզման։ Որ ի՞նչ...

Նախորդ դարում հայ ազգայնական-գավառական միտքն ու հոգին, սիրտն ու թոքն այրվում էին մարմանդ կրակի վրա։ Երևան ժամանեց, փառավոր ընդունելության արժանացավ, հետո էլ ազգային սրբազան նպատակներին դավեց ֆրանսահայ երգիչ Մարկ Արյանը։ Եվ դարձավ լուտանքների, անեծքների և հրկեզ հայհոյախոսության թիրախ։ Որովհետև թուրքանպաստ հիմարություններ էր դուրս տվել։ Կարծեմ նշյալ «ազնվացեղ հայորդին» տխուր վախճան ունեցավ։ Բայց շատ ավելի տխուր է մեր գավառամիտ ազգայնականության վիճակը։ Քանի որ նման պարագաներում կիրկորովներին և մյուսներին պետք է ուղղակի արհամարհել, չնկատել նրանց գոյությունն առհասարակ։ Ուրիշ ոչինչ։

Առհասարակ նշանավոր տիկնանց և այրերին ակնթարթորեն հայացնելու մեր չմարող կիրքը տենդի է վերածվել։ Մեծագույն «ուշիմությամբ» անտեսվում է նրանց մյուս կեսի, այսինքն` ոչ հայկական արմատների առկայությունը։ Անաստաս Միկոյանի թոռ Անաստաս Միկոյան-Ստաս Նամինը՝ անզուգական «Цветы» համույթի հիմնադիրը, առանձնապես չի արժևորել իր հայկական ծագման հանգամանքը։ Նույնը վերաբերում է Իրինա Ալեգրովային, Կարեն Շահնազարովին, Դավիթ Թուխմանովին, Գարի Կասպարովին և էլի շատերին, ոմանք, չփառաբանելով իրենց հայկականությունը, այնուհանդերձ, դրանից երբեք չեն հրաժարվում։ Բայց չէ՞ որ նրանք զտարյուն հայեր չեն և չեն կարող իրենց ռուսական, լեհական կամ այլ ազգային-ծագումնաբանական կեսն անտեսել։ (Անտեսեն, որ ի՞նչ անեն)։

ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը կարծես թե չի էլ մերժում իր հայկական ծագումը։ Սրանով պետք է բավարարվենք, քանի որ նա հզոր պետության, առհասարակ, համաշխարհային քաղաքականության հանգուցային դեմքերից է և էական ոչինչ հանուն հայ ազգային-պետական շահի անել անկարող է։ Մենք լիիրավ ենք հպարտանալու նրա հայկականությամբ, ուրիշ ոչինչ։ Լավ, ասենք թե պարոն Լավրովը մոլորակով մեկ հանրահռչակում է իր հայկական ծագումը, Լավրով ազգանունը փոխարինում է Քալանթարյանով, անգամ եթե նա հայկական քաղաքացիություն է ստանում՝ մնալով ՌԴ արտգործնախարար,  ինչ-որ բա՞ն է փոխվելու։

Մի խոսքով, թքած, որ Ֆիլիպ Կիրկորովի սիրտը պատկանում է Ադրբեջանին։ Թքած` Մասիսի գագաթից։ Ուրիշ ոչինչ։

Shame.am

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված