Մեծ սկանդալ է հասունացել՝ վրացական պահպանակների շուրջ
ԱմենաընթերցվածՎրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը հանդես է եկել կոչով` դիմելով երկրի իշխանություններին եւ հորդորելով պաշտպանել քաղաքացիների կրոնական զգացմունքները:
Ինչպես հայտնում է Gruzia online-ը, նման հայտարարությամբ վրացական պատրիարքարանը հանդես է եկել այն բանից հետո, երբ որոշ իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել, եկեղեցին դիտարկել է որպես հավատացյալների կրոնական ապրումների հանդեպ վիրավորանք:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է լրագրող Գեորգի Գաբունիայի կողմից Հիսուս Քրիստոսի հասցեին արված կատակային արտահայտությանը, ինչպես նաեւ վրացական արտադրության պահպանակների փաթեթավորման մեջ, տուփի վրա վրացական Թամարա թագուհու դիմապատկերի օգտագործմանը:
Նշենք, որ Թամարա թագուհին սրբադասված է Վրաց Ուղղափառ եկեղեցու կողմից:
Մեղադրանքների թիրախում է հայտնվել նաեւ Рустави-2 հեռուստակայանը: Հայտարարության հեղինակները գտնում են, որ ինքնարտահայտման ազատությունը անբեկանելի արժեք է, սակայն նաեւ այն կապված է պատասխանատվության զգացումի եւ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հետ եւ իշխանություններին կոչ արել համապատասխան քայլեր ձեռնարկել իրադրությունը ավելի չսրելու համար: