Մահափորձ հայ քրեական հեղինակության դեմ
ԱմենաընթերցվածՏուապսեում անհայտ անձինք կրակել են տեղական շրջանային խորհրդի պատգամավոր Արթուր Պոդոլսկու վրա: Գրեթե երեք փամփուշտ դիպչել է ավտոմեքենային, որը վարել է պաշտոնյան, եւս երկուսը՝ տղամարդուն քսվելով են անցել, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Տուժածին հոսպիտալացրել են, նա հիմա Կրասնոդարում հետազոտվում է: Մահափորձի եւ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության փաստով քրեական գործ է հարուցվել:
Նշենք, որ նախկինում անհայտ անձինք փորձել էին գնդակահարել նաեւ Արթուր Պոդոլսկու եղբորը՝ Թիմուրին: Նրա դեմ կահափորձը կատարվել էր 2017 թվականի դեկտեմբերի 21-ին Անապայում: 30-ամյա տղամարդն այդ ժամանակ ծանր վիրավորվել էր: Սա նրա դեմ երկրորդ մահափորձն էր: Մինչեւ այդ ձեռնարկատիրոջ մեքենայի վրա կրակել էին 2016-ի հունիսին: Այդ ժամանակ փամփուշտի դիպչել էր գործարարի կնոջը: Ստացած վնասվածքների հետեւանքով նա մահացել էր:
Թիմուր եւ Արթուր Պոդոլսկիները քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդիներն են: Նրան գնդակահարել են 2013 թվականին Վարվարովկա գյուղի գերեզմանատանը: