Հայերեն

Ինչպե՞ս իդեալական տեսք ունենալ առանց կոսմետիկայի. բյութի-հնարքներ, որոնց մասին պետք է իմանան բոլոր աղջիկները

Life

Ձեզ ենք ներկայացնում 12 քայլ՝ խնամված արտաքինի համար:

1. Փայլող դեմք

Դեմքի գույնն ավելի առողջ դարձնել կօգնի երիցուկով թեյը: Միջոցի համար անհրաժեշտ կլինի 1 ճ/գ երիցուկ և 1 բաժակ եռացած ջուր: Թեյը պատրաստիր և 30 րոպեով թող թերմոսի մեջ, որ թրմվի: Հետո քամիր, մի քիչ սառեցրու և 1 թ/գ մեղր ավելացրու: Ըմպելիքը խմիր ամեն օր առավոտները փոքր կումերով, քաղցած վիճակում: 2 շաբաթ անց դեմքիդ մաշկն իդեալական տեսք կունենա:

2. Երկար և խիտ թարթիչներ

Ապակե տարայի մեջ խառնիր հավասար քանակի գերչակի, նուշի, քնջութի և կռատուկի յուղեր: Խառնուրդին վիտամին Е ավելացրու: Յուղը չոր թարթիչներիդ քսիր, թող գիշերը և առավոտյան մնացորդները լվա տաք ջրով: 2 շաբաթ անց արդյունքը կզգաս:

3. Ազատվիր փխրուն մազերից և դյուրաբեկ ծայրերից

Փխրուն մազերից և դյուրաբեկ ծայրերից ազատվելու համար հարիր ձվի դեղնուց և կես բաժակ սովորական յոգուրտ առանց հավելումների: Ավելացրու 1 ճ/գ գերչակի և կոկոսի յուղեր, 1 ճ/գ ավոկադոյի կամ ժոժոբայի յուղ: Ամենը լավ խառնիր: Դիմակը քսիր թաց մազերիդ, պոլիէթիլենային գլխարկ դիր: Մեկ ժամ անց մազերդ լավ լվա:

4. Ձեռքերը կնոջ այցեքարտն են

Ձեռքերի մաշկը փափկեցնելու համար քո սիրելի ձեռքի քսուքից մի քիչ խառնիր նույնքան քացախի: Քսիր ձեռքերիդ ամեն օր քնելուց առաջ, մի քանի շաբաթ անց կզգաս, որ ձեռքերդ հարթ և փափուկ են դարձել:

5. Պայքար պեպենների և պիգմենտային բծերի դեմ

Մի քանի միջոց կա: Դանդաղ, բայց արդյունավետ է կտրտած մաղադանոսը, վրան եռացած ջուր լցրու: Թող կես ժամ թրմվի և քամիր: Օրական 3 անգամ սրբիր դեմքդ և մարմինդ: Պեպեններից արագ ազատվել կօգնի նաև կիտրոնի հյութը և խիտ թեյը: Այս լուծույթով օրական 2 անգամ սրբիր դեմքդ և մեկ շաբաթ անց պեպենները պակաս նկատելի կդառնան:

6. Հարթ և փայլուն մազեր

Մազերի ամրացման համար բլենդերով հարիր բանան և 1 ճ/գ ձիթապտղի յուղ: Ավելացրու 2 թ/գ մեղր և 1 ճ/գ յոգուրտ առանց հավելումների: Բոլոր բաղադրիչները լավ խառնիր, մինչև համասեռ զանգված ստացվի: Դիմակը քսիր թաց մազերիդ և կես ժամ անց լավ լվա ջրով:

7. Վերացնում ենք մաշկի ցանը և գրգռվածությունը

Ալոեի հյութով լոսյոնի համար խառնիր 100 գ ալոեի հյութ, 3 ճ/գ եռացած ջուր և 3 ճ/գ սպիրտ: Այդ լոսյոնով ամեն օր սրբիր դեմքիդ և պարանոցիդ մաշկը, թող 10 րոպե: Վերջում մնացորդները լվա տաք ջրով և դեմքիդ խոնավեցնող քսուք քսիր:

8. Ամրացնում և սպիտակեցնում ենք եղունգները

Պետք է կիտրոնով վաննա անել: Դրա համար կիտրոնը կիսում ենք 2 մասի, ամեն կեսի մեջ մտցնում մատները, պահում 15 րոպե:

9. Վերացնում ենք շուրթերի ճաքճքածությունը

Պատրաստիր դիմակ թթվասերից և գազարի հյութից (հավասար քանակի): Քսիր շուրթերիդ և լվա 7 րոպե անց:

10. Սպիտակեցնում ենք ատամները

Ակտիվացված ածխի փոշով խոզանակով մաքրիր ատամներդ, արդյունքը կնկատվի արդեն 1 շաբաթ անց: Այս միջոցի համար ատամի առանձին խոզանակ օգտագործիր:

11. Վերացնում ենք աչքերի տակի կապտուկները

Կպահանջվի 1 բաժակ սառը կաթ և 2 կտոր բամբակ: Բամբակը թրջիր կաթի մեջ և դիր աչքերիդ տակ:

12. Իդեալական սանրվածք

Որպեսզի մազերը չէլեկտրականանան, ափերդ թրջիր հանքային ջրով և շոյիր մազերդ:

Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը
Ամենադիտված