Կա աչքերի տակ պարկերի առաջացման մի քանի պատճառ, բայց սովորաբար դրանք առաջանում են տարիքի հետ:
Ալերգիան, օրգանիզմում հեղուկի մնալը, մարմնի վատ դիրքը քնած ժամանակ միայն սրում են իրավիճակը:
EnterTrain-ը ներկայացնում է մի քանի բան, որ կարող եք անել աչքերի տակ պարկերի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար:
1. Քնելուց առաջ սննդակարգում նվազեցրեք կամ բացառեք աղի օգտագործումը, քանի որ նատրիումի ավելցուկը կարող է օրգանիզմում հեղուկի մնալու պատճառ դառնալ:
2. Դիմահարդարումը պարտադիր մաքրեք քնելուց առաջ:
3. Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, արևապաշտպան ակնոց կրեք:
4. Մեջքի վրա քնելը խոչընդոտում է աչքերում հեղուկի կուտակվելուն, լրացուցիչ բարձը նույնպես կարող է օգնել այդ խնդրի լուծման գործում: