Թաիլանդուհիներին իշխանությունները հորդորել են սեքսուալ տեսք չունենալ
ԱշխարհԹաիլանդի իշխանությունները բացատրել են կանանց, թե ինչպես խուսափեն ոտնձգություններից և սեռական բռնություններից՝ թաիլանդական Նոր տարվա՝ Սոնգկրանի տոնակատարության ժամանակ։ Այս մասին մարտի 21-ին հաղորդում է Bangkok Post-ը։
Պաշտոնյաների խոսքերով՝ աղջիկները չպետք է բաց շորեր հագնեն, բացի այդ նրանք պետք է փորձեն ավելի քիչ սեքսուալ տեսք ունենալ, որպեսզի չսադրեն տղամարդկանց։
Բացի այդ, տեղի իշխանությունները ստեղծելու են այսպես կոչված «չոր գոտիներ», որտեղ ալկոհոլի օգտագործումը արգելված է լինելու։ Իշխանությունները համոզված են, որ այդ միջոցները կապահովեն զբոսաշրջիկների և մյուս մասնակիցների անվտանգությունը։
Բացի այդ, Թաիլանդի կանանց և տղամարդկանց առաջադեմ շարժման կազմակերպության առաջնորդ Ջեյդ Չաովիլայը իշխանություններին պահանջ է ուղղել՝ ավելի ազդեցիկ կերպով ապահովել կանանց անվտանգությունը տոների ժամանակ։ Նրա դիմումը հավանության է արժանացել ամանորի տոներին բռնության կամ ոտնձգությունների զոհ դարձած երեսուն կանանց կողմից։