Ո՞րն է սեռական բավարարվածության հասնելու գրավականը` ամուսնական կյանքում
LifeՍեռական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն ամուսնական կյանքում։ Իրականում, սակայն, գոյություն ունի բավականին զարմանալի գործոն, որով և պայմանավորվում է սեռական բավարարվածություն ստանալու աստիճանը։ Խոսքը տան հետ կապված պարտականությունները զույգերի միջև հավասար բաշխելու մասին է։
Նման եզրակացության են հանգել ամերիկացի հոգեբանները, ովքեր իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները հրապարակել են «Social Forces» պարբերականում։
Ուսումնասիրությունների ընթացքում մասնագետները հետազոտել են ավելի քան 1100 ամուսնական զույգի՝ 55 տարեկանի սահմաններում, որոնց ամուսնական կյանքը տևել է 27 տարի։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երբ ընտանիքում տնային պարտականությունները հավասարապես են բաշխված լինում ամուսնական զույգերի միջև, ապա երկուսն էլ մեծ բավարարվածություն են ունենում անկողնում։ Այստեղ կարևոր դերակատարում ունի բարոյական բավարարվածությունը։