Մալիկը ցանկանում է հետ վերադարձնել Ջիջի Հադիդին
LifeՄեկ շաբաթ առաջ փուշթուն երգիչ Զեյն Մալիկն ու արաբ մոդել Ջիջի Հադիդը հայտարարեցին, որ բաժանվում են: Եվ եթե մոդելի կյանքում ոչինչ չփոխվեց, ապա նրա նախկին ընկերոջ մոտ արմատական փոփոխություններ տեղի ունեցան: Սկզբում Զեյնը նոր դաջվածքներ արեց, իսկ հետո մազերը դեղին ներկեց:
Զեյնի Ինստագրամի օգտատերերը արձագանքել են նրա՝ նման փոփոխություններին: Շատերը նրան հաճոյախոսություններ են արել, իսկ մյուսները հայտարարել են, որ մազերի գույնը նրան չի սազում:
Hollywood Life-ի տեղեկություններով էլ` Մալիքը զղջացել է, որ բաժանվել է Հադիդից և ցանկանում է նորից վերսկսել սիրավեպը:
«Զեյնը Ջիջիին միչև հիմա սիրում է: Նա Հադիդին կարոտում է և ցանկանում է նրան խնդրել վերադառնալ: Նա հասկացել է, որ սխալ է գործել», -նշել է աղբյուրը: