Սքարլեթ Յոհանսոնը ամուսնանում է․ ով է աղջկա ընտրյալը
LifeԴերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը, ով երկրորդ ամուսնուց բաժանվելիս ասել էր, թե մոնոգամիան իր համար չէ, երրորդ անգամ է պատրաստվում ամուսնանալ։ Երևի թե, դերասանուհին որոշել է երրորդ շանսն էլ տալ ամուսնությանն ու ամուսնանալ դերասան Քոլին Ժոստի հետ։
ԶԼՄ-ներն արդեն որոշ ժամանակ գրում են, որ Քոլինը պատրաստվում է առաջարկություն անել Սքարլեթին, իսկ զույգի միասին հայտնվելն արդեն հաստատեց այն կարծիքը, որ նշանադրությունն արդեն կայացել է։ Յոհանսոնի մատին փայլում էր նշանադրության մատանին, որը նա կրում էր աջ ձեռքին։
Դերասանուհին դեռևս չի մեկնաբանել երրորդ ամուսնության մասին լուրերը, սակայն երկրպագուները վստահ են, որ այն շուտով կլինի։
Նշենք,որ Յոհանսոնն առաջին անգամ ամուսնացած է եղել դերասան Ռայան Ռեյնոլդսի, երկրորդ անգամ ֆրանսիացի լրագրող Ռոման Դորիակի հետ, ումից Յոհանսոնը դուստր ունի։