Ինչու է Պուտինը շտապում Թուրքիա
ՍպորտԼրագիր | Վերընտրվելուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր առաջին օտարերկրյա այցը կկատարի ապրիլի 3-ին` Թուրքիա: Նշվում է, որ Պուտինն ու Էրդողանը ներկա են լինելու Աքքույուի ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը, ինչպես նաեւ քննարկելու են երկկողմ հարաբերությունները:
Հարցերից մեկն է լինելու Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համալիրների գնումը: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Թուրքիային «խորհուրդ չեն տվել» ռուսական զենք գնել՝ ակնարկելով պատժամիջոցները: ԱՄՆ-ն, ինչպես հայտնի է, վերջերս օրենք է ընդունել, որի համաձայն ռուսական զենք գնողները կարող են պատժամիջոցների տակ հայտնվել:
Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել է, որ չի վախենում պատժամիջոցներից, եւ մեղավորն ԱՄՆ-ն է, որը հրաժարվում է Թուրքիային ՀՕՊ համակարգեր վաճառել:
ԱՄՆ-ն ըստ երեւույթին որոշել է Թուրքիային առաջարկություն անել. ամերիկացի դիվանագետ Թինա Կայդանովը մարտի 31-ին Թուրքիա կատարելիք այցի ժամանակ Թուրքիային կառաջարկի Պետրիոտ հրթիռներ գնել: Այս մասին հայտնում է թուրքական Սաբահ թերթը:
մանրամասն՝ կայքում