«Սեքս ոլորտ»-ի աշխատակիցները բողոքում են «Google disc»-ից պոռնոյի հանկարծակի անհետացումից
ԱշխարհԱմբողջ աշխարհում «սեքս-ոլորտի» աշխատակիցները դժգոհել են, որ «Google սկավառակից» անհետացել են էրոտիկ բնույթի նյութերը։ Այս մասին հաղորդում է Motherboard պորտալը։
Իրենց մասնակցությամբ լուսանկարներ և տեսագրություններ վաճառող մոդելներն ու դերասանուհիները բողոքել են, որ դրանք այլևս չեն կարող պահել «Google սկավառակում»։
Սոցկայքերում նրանք հայտնել են, որ մեծերի համար կոնտենտը կարող է անհետանալ այնտեղից առանց բացատրության կամ նախազգուշացման։ «Տուժածները» միմյանց խորհուրդ են տալիս ջնջել ամեն ինչ սկավառակից և փոխել ծառայությունը, ինչպես նաև ունենալ նյութերի կրկնօրինակները։
Google-ի ներկայացուցիչը հիշեցրել է, որ իրենց ծառայությունում արգելված է պահել պոռնագրական բնույթի նյութեր։
Ծառայության աշխատակազմը հատկապես խիստ է վերաբերում կոմերցիոն պոռնոյին։ Համակարգը ֆայլերի սադրիչ անվանումները վտանգավոր է համարում և արգելափակում է դրանք։