Աղջիկն իր երկրպագուի առնանդամի լուսանկարն ուղարկել է վերջինիս տատիկին
LifeImgur-ի օգտատիրուհին պատմել է, թե ինչպես է վարվել աներես երկրպագուի հետ, ով ցանկանում էր իր համակրանքը շահել`մերկ առնանդամի լուսանկարն ուղարկելով: Պատմությունը նկարագրում է բրիտանական Metro թերթը:
Աղջիկը հրապարակել է նամակագրության սքրինշոթը, որից երևում է, երիտասարդը սիրահարված է նրան դեռ ավագ դասարաններից, բայց չի կարողացել պատշաճ կերպով դրսևորել իրեն:
Երբ տղան հասկացել է, որ չի կարող նորմալ հարաբերություններ սկսել աղջկա հետ, սկսել է նրան անպարկեշտ առաջարկություններ անել: Աղջիկն ամեն կերպ մերժել է նրան, սակայն տղան չի հանձնվել և ուղարկել է իր սեռական օրգանների լուսանկարը:
Վիրավորված աղջիկը որոշել է դաս տալ իր համառ երկրպագուին: Նա պատճենել է ողջ նամակագրությունն ու ուղարկել երիտասարդի տատիկին` նախապես ներողություն խնդրելով: Թե ինչպես է տատիկն արձագանքել իր թոռան անպարկեշտ վարքագծին, հայտնի չէ, քանի որ աղջիկը նամակագրության այդ հատվածը չի հրապարակել:
Նյութի աղբյուրը՝ այստեղ